Բարեկամավանի միակ շրջանավարտի վերջին զանգը (տեսանյութ) - VNews

Բարեկամավանի միակ շրջանավարտի վերջին զանգը (տեսանյութ)

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանի դպրոցն այս տարի ուներ մեկ շրջանավարտ՝ Սյուզաննա Ղարաքեշիշյանը։

Գյուղի միակ շրջանավարտի 3 դասընկերները հերթով հեռացել են հայրենիքից, 3-րդ դասարանից մենակ է մնացել։ Ստիպված նրան միացրել են տարբեր դասարանցիների հետ, այնպես, որ տարիքային տարբերությունը շատ չլինի։

Դժվար է պատկերացնել ավարտական երեկոն առանց քեֆ ուրախության, սակայն Բարեկավանի միակ շրջանավարտի վերջին զանգը տարբերվում է մեր պատկերացրած վերջին զանգից։

Տեսնելով դատարկվող գյուղի ցավալի պատկերը Սյուզաննան որոշում է կայացրել մանկավարժական կրթություն ստանալ, և հետագայում աշխատել հայրենի գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։  Բարեկամավնցիները ճնշված են ոչ միայն հակառակորդի կողմից, այլև ինչպես իրենք ասում անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի։ Չնայած այդ հանգամանքին Սյուզաննան սուս ու փուս չավարտեց դպրոցը, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գյուղի միակ շրջանավարիտի ավարտական միջոցառումը․