Hacking4future. SoftConstruct-ն աջակցում է մարզային ստարտափերին (տեսանյութ) - VNews
    • Vnews Life Vnews

Hacking4future. SoftConstruct-ն աջակցում է մարզային ստարտափերին (տեսանյութ)

513f3901dcebd1169251f1e863fbc4f7d7df0e6e - Hacking4future. SoftConstruct-ն աջակցում է մարզային ստարտափերին (տեսանյութ)
Գրադարանների աշխատանքի ավտոմատացման, հանրային տրանսպորտի, պատմամշակութային արժեքների ներկայացման, աղբահանության, թափառող շների ու մարզի անվտանգության նախագծեր. ահա այսպիսի տարբեր խնդիրներ ու նպատակներ են դրել իրենց առջև պատանիները Հայաստանի տարբեր մարզերից, որոնք հավաքվել են SoftConstruct-ում:
 
Girl in tech Armenia կազմակերպության նախաձեռնությամբ պատանիները հնարավորություն են ունեցել փոքր տարիքից մուտք գործել ՏՏ ոլորտ և ներկայացնել սեփական նախագծերը #Hacking4future պատանեկան ստարտափ մրցույթում։
 
Hacking4future հեքըթոնի հաղթողներն են`
 
Շիրակի մարզը, որի Teen job հավելվածը ստեղծվել է մասնագիտական կողմնորոշման հարցերի համար (500.000 դրամ)
 
SoftConstruct ընկերության որոշմամբ և հովանավորությամբ 2-րդ մրցանակը (300.000-ական դրամ) 2 թիմ է ստացել՝ Սյունիք և Գեղարքունիք:
 
Սյունիքի թիմը Syunik Protection նախագծով փորձում է լուծել մարզի սահմանային գյուղերի անվտանգությունը։
 
Գեղարքունիքի թիմն իր Traveller’s assistant հավելվածով ցանկանում է նպաստել մարզի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը։
 
3-րդ մրցանակին է արժանացել (100.000 դրամ) Արարատի թիմը, որը կենտրոնացել է մարզի տրանսպորտային համակարգի բարելավման խնդրի վրա իր Easy way բջջային հավելվածի միջոցով։
 
ՏՏ ոլորտի առաջատար SoftConstruct ընկերությունը Hacking4future ստարտափ նախաձեռնության գլխավոր գործընկերն է։