Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա - VNews

Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա

6600 entry 0 1594617264 - Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները։

«Արցախի պաշտպանության բանակի  համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝

– 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա»,- տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջաննակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվումմայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել ենՄարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուրզորահավաք։