Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային. Ազգային հերոս գնդապետը համախմբան կոչ է անում - VNews

Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային. Ազգային հերոս գնդապետը համախմբան կոչ է անում

  • 80
1034112 - Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային. Ազգային հերոս գնդապետը համախմբան կոչ է անում

Հայաստանի ազգային հերոս, գնդապետԳարեգին Պողոսյանը հայ ժողովրդին կոչ է անում համախմբվել և վստահեցնում, որ հաղթելու ենք:

Այս մասին Պողոսյանն ասել է «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում:

Video Player

«Մեր հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ մեր մարտական ոգին բարձր է, մենք պատրաստ ենք ջախջախելու հակառակորդին և ես, իմ անձնակազմը, բոլորս պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք: Համոզված լինեն բոլորը, որ հայկական բանակը հզոր է, ամուր է, կանգուն է և պատրաստ է իր առջև դրված բոլոր խնդիրները կատարելու: Առաջիկա անելիքները՝ որտեղ ունեցել ենք նահանջ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետ վերադարձնենք այդ նահանջված տարածքները, հասնենք մեր խրամատներին, որտեղից հետ ենք եկել: Ինչու ոչ, նաև առաջ շարժվենք՝ դեպի հակառակորդի տարածքները»,- նշել է Պողոսյանը:

Գարեգին Պողոսյանը հավելել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ ռազմական ճանապարհով չի կարող լուծել իր խնդիրները:

«Հայ ժողովրդին իմ ուղերձն է, որ բոլորս միանանք, համախմբվենք, պայքարենք հակառակորդի դեմ և հասնենք հաղթանակի: Մենք հաղթելու ենք, պարտվելու իրավունք չունենք: Մեր ազգը երբեք չի պարտվել: Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային, քանի որ մենք հզոր ենք, ամուր ենք, ունենք անպարտելի բանակ: Հակառակորդը պետք է համոզվի, որ պատերազմի միջոցով չի կարողանալու իրագործել իր ծրագրերը: Հայը միշտ կա, եղել է ու մնալու է»,- ասել է Ազգային հերոսը:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով, այսօր էլ մարտական բնագծում է և իր ստորաբաժանման հետ շարունակում է անառիկ պահել հայրենիքի սահմանները: