Հայկական կողմը գերիների ցուցակը կիսատ է ներկայացրել․ Լավրով - VNews

Հայկական կողմը գերիների ցուցակը կիսատ է ներկայացրել․ Լավրով

ddy - Հայկական կողմը գերիների ցուցակը կիսատ է ներկայացրել․ Լավրով

 

Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օնլյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայկական կողմին ամենահուզող հարցերից մեկին՝ գերիների վերադարձին․

VNews-ը ներկայացնում է հարց ու պատասխանի բովանդակությունը․

Հայ հասարակությանը հուզող ամենակարևոր հարցն այսօր Բաքվում գտնվող  գերիների կարգավիճակն է, այդ հարցը չի գտնում իր լուծումը, և Ադրբեջանը այդ փաստն օգտագործում է մանիպուլյացիոն նպատակներով, հայկական կողմի ամբողջ հույսը կապված է ՌԴ-ի հետ․

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ռազմագերիների վերադարձի համար, և կա՞ որևէ ժամկետ որը կարող է մեզ թույլ տալ իմանալ խնդրի լուծման ավարտի մասին ։ Հայաստանը այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին վերադարձրել է, սակայն պատասխան գարծողություն չկա։

Տեղի են ունենում գործողություններ որոնք ոչ ամբողջավին են համընկնում այն փաստաթղթերի հետ՝ որը  ստորագրվել է , կա ՞ ինչ որ գաղտնի կետ որի մասին մենք տեղյակ չենք,- հայ լրագրողի հացին Լավրովը պատասխանեց․

—Ռազմագերիների հարցը իսկապես քննարկվել է, դա  մասն է  այն պայմանավորվածությունների՝ որոնք  ստորագրվել են նոյեմբերի 9-10-ի գիշերը, և այդ հարցը քննարկվել է նաև հետագա հեռախոսազրույցների ընթացքում  երեք երկնրների նախագահների խոսակցությունների ժամանակ, իմ հեռախոսազրույցների ժամանակ, և իհարկե  հունվարի 11-ին՝ երբ Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետը ժամանեցին Մոսկվա ։

Եթե փորձենք հասկանալ տեղի ունեցածը , ապա կարելի է ասել, որ իսկզբանե իսկապես ավելի մեծ խնդիրներ կային հայկական կողմում , քանի որ հարկավոր էր որ Հայաստանն ու Ադրբեջանը  ձևավորեն այն մարդկանց ցուցակները ՝ ովքեր կորել են , Ադրբեջանը այդպիսի ցուցակ ներկայացրել է, և բոլորը ոչ միանգամից սակայն վերադարձվել են։

Հայկական կողմից գերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից, և ոչ ամբողջական ։  Այսօր գլխավորն այն է  հարցն է, որն առաջ եկավ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, որտեղ հայկական զորք է ուղարկվել, և նրանք գերի են ընկել դեկտեմբերի սկզբին ՝ թվով 62 հոգի․ Ադրբեջանակն կողմը այդ էտապում հայտարարել է , որ զորքն այդտեղ է հայտնվող կրակի դադարից հետո, և նրանցով պետք է զբաղվել առանձին-առանձին և ոչ թե նոյեմբերի 9-ի ձևաչափով։ Մենք անում ենք ամեն բան , որ այդ հարցը փակվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Թեման արդիկանա է , և եթե չլինեին մեր խաղաղապահները խնդիրը լուծելը ավելի բարդ կլիներ։

Ինչ վերաբերվում է հարցին՝ թե  տեղի է ունենում գործողություններ որոնք ոչ ամբողջովին են համնկնում ստորագրված փաստաթղթի հետ, և կա՞ արդյոք այդ փաստաթղթում գաղտնի կետեր՝ Լավրավը պատասխանեց, որ անկեղծ ասած չի հասկանում թե պայմանագրից դուրս գործողությունները որոնք են, և ամեն բան արվում է ըստ եռակողմ համաձայնության, փաստաթղթի մեջ ոչ մի գաղտնի կետ չկա։