Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև - VNews
    • Vnews Life Vnews

Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև

Garon Tech Մրցույթ 2 - Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև

«Garoon Tech» ստարտափն առցանց խորհրդատվություն տրամադրող հավելված է մշակաբույսերի հիվանդությունների բուժման և դրանց առաջացումից խուսափելու համար: Ստարտափը հաղթել է AgriTech գյուղատնտեսական ստարտափերի մրցույթում: «Garoon Tech» նախագծի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Բադալյանը մեզ հետ զրուցում նշեց, որ իրենք միջնորդ են հանդիսանում գյուղատնտեսի և բույսն աճեցնողի, ֆերմերի միջև:

«Գյուղատնտեսական ոլորտը բավական խորքային ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ կա անհրաժեշտություն օպտիմալ կապ ստեղծելու բուսաբուծության փորձագետների և այգեգործների, ֆերմերների միջև: Ստարտափի նպատակն է, որ հավելվածի միջոցով ֆերմերները խնդրի մասին ամբողջական փաթեթը՝ բույսի հիվանդության նկարագրությամբ, լուսանկարներով, անբավարարության ախտանիշներով, ուղարկեն ագրոնոմներին: Գյուղատնտեսների խումբը կըդունի փաթեթը, և ով կարող է լուծել տվյալ հարցը, կուսումնասիրի ու մանրամասն խորհրդատվություն կներկայացնի»,- ասաց Հայկ Բադալյանը:

Նրա խոսքով՝ դա խնայում է ժամանակ, միջոցներ, լոգիստիկ առումով ավելի արագ է ստացվում աշխատանքը: Ընդ որում, ոչ միայն հիվանդություններ կամ անբավարարության ախտանիշների առկայության դեպքում է օգտակար ստարտափը, այլև դրանցից խուսափելու համար:

Հայկ Բադալյան

Garoon Tech Մրցույթ 960x640 - Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև

«Թիրախային շուկայում լինելու են բնակարանային բույսերի սիրահարները, սիրողական մակարդակի հողագործները, այգեգործական միությունները, փոքր ու միջին ջերմոցների տերերը, որոնք չունեն մշտական գյուղատնտես, բայց ունեն ագրոնոմի խորհրդատվության կարիք»- ներկայացրեց ստարտափի հեղինակը:

Հայկ Բադալյանը նշեց, որ հավելվածը 2 տեսակ է՝ մեկը ֆերմերի համար է, մյուսը՝ գյուղատնտեսի: Իրենք վերահսկելու են այդ ամբողջ պրոցեսը, նպատակ ունենալով հետագայում նաև ավտոմատացնել այն:

Android ծրագրավորող Կարեն Մարտիրոսյանը միացել է ստարտափի թիմին հավելվածը կատարելագործելու համար:

«Փորձարկել ենք Android- ի նախնական տարբերակը, ընթացքում որոշ խնդիրներ ենք բացահայտել, որոնք հիմա շտկում ենք: Դիզայնի կատարելագործման հարց կա, փոփոխություններ պետք է անենք, համապատասխանեցնենք օգտվողներին, որ ավելի ընդգրկուն ու կատարյալ լինի հավելվածը»,- ասաց Կարեն Մարտիրոսյանը:

Կարեն Մարտիրոսյան

59832116 1249145665253479 2145185930690953216 n - Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև

Նա նշեց, որ ընդհանուր հայտարարի են բերում բոլոր ծառայությունները:

«Լինելու է պարարտանյութերի բաժին ևս, որպեսզի օգտվողները կարողանան գնումներ կատարել հենց այնտեղ՝ առանց մտածելու, թե ինչպես, որտեղից ձեռք բերեն բույսին հարկավոր նյութը: Ստեղծվում է նաև անվճար ուսուցման բաժին, ուր օգտակար տեղեկություներ կլինեն: Ամեն ինչ անում ենք, որպեսզի համապարփակ, գործածման հարմար հեշտ լինի հավելվածը»,- ներկայացրեց Կարեն Մարտիրոսյանը:

Ամռան ընթացքում կամ աշնան սկզբին, ըստ նրա, հավելվածը լիարժեք կգործարկվի:

«Այս պահին մեր թիմը կենտրոնացած է հավելվածի նախնական թեստավորումից հետո բացահայտված բազմատեսակ խնդիրների շտկման վրա, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների ծրագրավորման, ինչպիսիք են՝ հնարավորինս պարզունակ վճարային համակարգը, բոնուսային համակարգը և այլն»,- ասաց Կարեն Մարտիրոսյանը։

Garoon App Prototype 960x639 - Հեշտ և հարմար՝ ստարտափ, որը կապ կստեղծի այգեգործի և գյուղատնտեսի միջև

«Garoon Tech»- ի գերնպատակը քայլ առ քայլ ավտոմատացնելն է հավելվածի գործառույթները մեքենայական ուսուցման և համակարգչային տեսողության ալգորիթմերի միջոցով: Արդյունքում առավել պարզ խնդիրները կլուծվեն ավտոման կերպով, իսկ գյուղատնտեսները կզբաղվեն ավելի կարևոր և բարդ խնդիրներով։