Hugo Boss x Russell Athletic շոուն նորաձևության շաբաթների պատմության մեջ ամենադիտված ցուցադրությունն է - VNews

Hugo Boss x Russell Athletic շոուն նորաձևության շաբաթների պատմության մեջ ամենադիտված ցուցադրությունն է

143 BOSS RUSSELL Men Women 1170x790px - Hugo Boss x Russell Athletic շոուն նորաձևության շաբաթների պատմության մեջ ամենադիտված ցուցադրությունն է

Միլանի նորաձևության շաբաթվա Hugo Boss x Russell Athletic ցուցադրությունը դարձավ նորաձևության շաբաթների պատմության մեջ ամենադիտված ցուցադրությունը: Հասանելիությունը հսկայական էր՝ 3.9 միլիարդ տպավորություն 4 օրվա ընթացքում, 25 միլիոն գրառումներով և 2.2 միլիարդ սեղմում #Bossmoves հեշթեգին: Այս մասին հայտնում է FashionUnited հրատարակությունը:

2022 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը տեղի ունեցավ Միլանի բեյսբոլի դաշտում: Ցուցադրությանը ներկա էր Ջիջի Հադիդը, Իրինա Շեյքը և Էլթոն Մեյսոնը: Շոուն փակեց տիկտոկեր Xabi Lame-ը, որը սոցիալական ցանցում ունի ավելի քան 113 միլիոն բաժանորդ: Միջոցառմանը ներկա էին բլոգեր Քիարա Ֆերրանին և կանադացի դերասան Էվան Ջոգիան:

«Այս միջոցառումը մեր նշաձողն է այն բանի համար, ինչ մենք այսօր ինչ կներկայացնենք հաճախորդներին ամբողջ աշխարհում: Ես ավելի քան ուրախ եմ շարունակել այս ճանապարհը իմ թիմի հետ», – ասել է Hugo Boss-ի գործադիր տնօրեն Դանիել Գրեյդերը:

81833 - Hugo Boss x Russell Athletic շոուն նորաձևության շաբաթների պատմության մեջ ամենադիտված ցուցադրությունն է