Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել - VNews

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել

Հունան Պողոսյանը նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: Տեղեկությունը հաստատեց Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը:

«Հունան Պողոսյանը գրել է հրաժարականի դիմում, բայց այս պահին շարունակում է պաշտոնավարումը, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը»,-ասաց Ավագյանը:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին: