Հունաստանը կշարունակի ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին - VNews

Հունաստանը կշարունակի ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

Հունաստանը վերստին երկարացրել Է ռուսաստանցիների համար երկիր մուտքի թույլտությունը շաբաթը 500 մարդու բաժնաչափով: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Հունաստանի իշխանությունները կրկին՝ այժմ մինչեւ փետրվարի 8-ը, երկարացրել են Ռուսաստանի բաժնաչափը՝ շաբաթը 500 մարդ:

Այս պետություն ժամանելու համար ՌԴ քաղաքացիները, բացառությամբ մինչեւ տասը տարեկան երեխաները, պետք Է ունենան COVID-19-ի՝ անգլերեն լեզվով ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով հավաստագիր:

Անալիզն անհրաժեշտ Է հանձնել ոչ շուտ, քան թռիչքից 72 ժամ առաջ: Փաստաթուղթը պետք Է տրվի լիազորագրված լաբորատորիայի կողմից:

Տեղեկանքի գործողության ժամանակի հաշվումը կատարվում Է կենսանյութը վերցնելու ամսաթվից: Բացի այդ, ուղեւորներին, բացառությամբ տարանցիկների, անհրաժեշտ Է ժամանելուց ոչ ուշ, քան մեկ օր առաջ լրացնել PLF-ի (passenger locator form) հատուկ ձեւ, Էլեկտրոնային փոստով ստանալ QR-կոդով հաստատումը, որը հարկավոր Է ներկայացնել չվերթը գրանցելիս: Ինքնաթիռով ժամանելուց հետո բոլոր հյուրերի համար պարտադիր Է յոթնօրյա ինքնամեկուսակցում անցնել:

Ռուսաստանյան ավիաընկերությունը նոյեմբերի 21-ից ի վեր վերսկսել Է Աթենք չվերթները, դրանք կատարվում են շաբաթը երկու անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: