Հույները հայերի հետ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews

Հույները հայերի հետ բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 31

Մոտ երեք հարյուր հայ և հույն բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի սահմանին մոտ Էվրոս շրջանում։

Greekcitytimes-ի փոխանցմամբ՝ մոտ 80 մեքենայով, Հայաստանի ու Հունաստանի դրոշներով նրանք երթ են իրականցրել Թուրքիա տանող ճանապարհով։

Ցուցարարներն այնտեղ են հասել Հյուսիսային Հունաստանի բոլոր ծայրերից՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ Թուրքիայի, որն աջակցում է Արցախի դեմ ագրեսիա ստանձնած Ադրբեջանին, ինչպես նաև սիրիացի վարձկանների՝ Արցախ ապօրինի տեղափոխմանը՝ խախտելով միջազգային իրավունքը։