Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը - VNews
    • Vnews Life Vnews

Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

127666516 210023894025492 5027798617248516829 n 1 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Հայաստանի Ագրարային համալսարանի հետ համատեղ անցկացրած գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթում նախապատվությունը տրվել է նորարարական երեք գաղափարի: Որո՞նք են հաղթող ստարտափերը և ինչպիսի՞ օգտակարություն ունեն գյուղատնտեսության համար. պարզեցին՝ զրուցելով մրցույթի կազմակերպիչ «Nation2.0» ՀԿ նախագահ Արշակ Կարապետյանի հետ:

193137827 810340642921652 8747054459662531953 n 960x454 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Ինչո՞ւ եք ուշադրություն դարձրել հենց ագրոտեխնոլոգիական ստարտափերին, ինչո՞վ է հետաքրքրել գյուղատնտեսության ոլորտը:

Ոլորտը շատ հետաքրքիր է նախ սուբյեկտիվ նկատառումներով. մենք գյուղատնտեսության մեջ աշխատում ենք արդեն երկար տարիներ և համոզվել ենք, որ Հայաստանի համար գերակա ճյուղ լինելով հանդերձ, շատ խնդիրներ կան այստեղ: լուրջ մարտահրավերներ ունենք ոչ միայն լոգիստիկ առումով, այլև կլիմայի և հողային, այդ իսկ պատճառով կրիտիկական կարևոր է ոլորտը դիտարկել առաջնային: Նախատեսում ենք հետագայում հասնել ավելի տեխնոլոգիական, առավել բարձր էֆեկտիվության լուծումների:

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել մրցույթին, որո՞նք էին չափանիշները:

Մենք շատ չէինք սահմանափակել գաղափարները, հիմնական կրիտերիան ստարտափի իրագործումն էր: Չենք վերցրել վերացական գաղափար, որն իրագործելի չէ այս պահին:

Քանի որ գյուղատնտեսության մեջ կայացած ընկերություն ենք, մեզ ավելի շատ մեզ հետաքրքրում էին հողագործական լուծումները, որոնք ավելի կիրառելի են, մարդիկ կարող են փորձարկել, հասնել արդյունքի, նաև, որ ստարտափերի հեղինակները կարողանան գործարկել դրանք ու  արտահանել:

Ովքե՞ր հաղթեցին մրցույթում, ո՞ր ստարտափերին նախապատվություն տվեցիք:

Կարելի է ասել՝ բոլորն էլ հաղթեցին, քանի որ հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարը: Ժյուրին բաղկացած էր բացառապես պրոֆեսիոնալներից, որոնց մի մասը նաև ներդրող էր, ուստի հետագա գործակցության հնարավորություններ կան ստարտափերի զագացման մասով:

Ֆորմալ առումով ունեցանք երեք հաղթող: Առաջինը «Մայքոֆին» է՝ սուրճի նստվածքի հիման վրա ստեղծված պարարտանյութ: Գաղափարը շատ լավն է, արդիական խնդիր է լուծում՝ թափոնի վերամշակում: Բացի այդ, կիրառելիությունը շատ հեշտ է, եթե կարողանանք հասնել վերջնական նպատակին, այն է՝ գյուղացու համար ավելի դյուրին դառնա դրա գործածումը, ապա կբարձրանա բերքատվությունը, հողերի դեգրատացիայի դեմ կգնա պայքար, խնդիր չենք ունենա թափոնների հետ:

152706830 267509378276943 2289951853345153258 n 960x640 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Երկրրդ տեղը զբաղեցնողը «Ռևալկոն» ստարտափն է: Այն տարածքների կաթիլային ոռոգման համակարգերի ավտոմատացմամբ զբաղվող ընկերություն է: «Լոռա» կոչվող հատուկ ռադիոկապի միջոցով կարողանում են ստանալ կաթիլային համակարգ, որի ամբողջ պրոցեսը կառավարվում է մեկ կետից՝ հեռախոսով կամ համակարգչով, կամ այլ գաջեթով: Դա բավականին բարձրացնում է ոռոգման էֆեկտիվությունը:

153066629 267509368276944 4243580400260597126 n 960x640 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Երրորդ տեղում «Գարունթեք» ստարտափն էր, որն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական խորհրդատվական հարթակ, ուր գյուղմասնագետներն ու օգտատերերը կարող են կապվել միմյանց հետ և ստանալ բույսի, այգու մշակմանը հարկավոր տեղեկություն, խորհրդատվություն: Կապը հնարավորինս լավ է ապահովվելու և դրական արդյունքն անմիջապես կնկատվի, քանի որ նրանք բավական լավ են աշխատում:

152922116 267509381610276 2847886556610315567 n 960x640 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Նպաստո՞ւմ եք, որպեսզի կիրառելի լինի ստարտափը: Հաղթած սստարտափերը հնարավորություն ունե՞ն գյուղատնտեսական լայն գործածում ստանալու:

Միջոցառման ընթացքում մենք ստարտափերներին տալիս ենք լայն հնարավորություն շփվելու միմյանց, պետական և մասնավոր սեկտորիների հետ: Մարդիկ, որոնք որոշակի գործ արդեն արել են և ներկայացնում են ստարտափը, մեր միջոցով հանդիպում են ոլորտի՝ արդեն կայացած ներկայացուցիչների հետ. լինի ֆինանսական, ՏՏ թե խիստ մասնագիտացած բնագավառ: Նաև միջազգային դոնորներ կան:

Այս միջոցառումն իրականացվեց «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորեց Եվրոպական Միությունը և համաֆինանսավորեց Ավստրիական զարգացման գործակցությունը (ԱԶՀ)։ EU-GAIA ծրագիրն իրականացնում է հիմնականում Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։

152815810 267509204943627 875632022615855014 n 960x640 - Ի՞նչ օգուտ կտան գյուղին հայրենական ագրոստարտափերը

Մրցույթից հետո լրացուցիչ հանդիպումներ ունեցանք, որպեսզի կարողանանք միջոցով հարթակ հանդիսանալ ներդրողների և շահառուների միջև: Նրանք ներկայում փորձում են հասկանալ ստարտափի իմաստը, կիրառելիությունը, ինչի կարիք կա, որ կարողանան աջակցել: Այնպես որ, զարգանալու հնարավորությունը մեծ է:

Ժամանակ առ ժամանակ էլ մոնիտորինգ ենք անում և ուրախությամբ նկատում ենք, որ որոշ դեպքերում արդյունավետ գործակցություն է սկսվում:

Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացնելու մոտ ապագայում:

Այս պահին ձեռնարկել ենք հաջորդ գյուղատնտեսական միջոցառումը, որին կպատրաստվենք մինչև այս տարեվերջ և հունվարի սկզբին ագրոտեխնոլոգիական ստարտափերի հերթական մրցույթը  կանցկացնենք, որը տարբերվելու է նախորդից:

Այս անգամ ընտրելու ենք, այսպես ասած՝ ավելի «հում», նոր-նոր սկսվող գաղափարներ, այնուհետև սկսելու ենք աշխատել նրանց հետ, զարգացնել թրեյնինգների միջոցով և ֆինանսապես, որից հետո այդ ստարտափերը կմրցեն միմյանց հետ: Նպատակը դեռ չիրագործված գաղափարները կիրառելի դարձնելոււ հնարավորություն տալն է: