Instagram-ը կընդլայնի սոցիալական ցանցի վեբ տարբերակի ֆունկցիոնալությունը - VNews
    • Vnews Life Vnews

Instagram-ը կընդլայնի սոցիալական ցանցի վեբ տարբերակի ֆունկցիոնալությունը

sm.dcd .750 - Instagram-ը կընդլայնի սոցիալական ցանցի վեբ տարբերակի ֆունկցիոնալությունը

Instagram սոցիալական ցանցը պատրաստվում է գործարկել մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝ 11 տարի գոյություն ունեցող սոցիալական ցանցի վեբ տարբերակից տեղադրելու հնարավորությունը:

«Ընկերությունը Instagram-ի իր աշխատասեղանի տարբերակը կդարձնի ավելի հարմարավետ և գործնական՝ թույլ տալով օգտվողներին բրաուզերի միջոցով 1 րոպեից կարճ տեսանյութեր ւև լուսանկարներ տեղադրել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցն ինքն արդեն գոյություն ունի 11 տարի, և այս ամբողջ ընթացքում վեբ տարբերակից թույլատրվում էր միայն հաշիվների որոնում և դիտում:

Բացի այդ, Instagram-ում, թեստային ռեժիմում, հնարավոր դարձավ հրապարակումներ տեղադրել մեկ այլ օգտվողի հետ համատեղ:

“Collabs”  գործառույթի շնորհիվ երկու օգտվողները կկարողանան խմբագրել գրառման տեքստը՝ Feed կամ Reels, և երկու հաշիվների անվանումը կցուցադրվի գրառման վերնագրում: Գրառումը կհայտնվի երկու հեղինակի բաժանորդների  feed-ում և այն կունենա նաև հավանումների, դիտումների և մեկնաբանությունների ընդհանուր քանակ: