Intel. 20 միլիարդ դոլարի ներդնում չիպեր արտադրելու համար - VNews
    • Vnews Life Vnews

Intel. 20 միլիարդ դոլարի ներդնում չիպեր արտադրելու համար

  • 61
in600 - Intel. 20 միլիարդ դոլարի ներդնում չիպեր արտադրելու համար

Intel-ի նոր գործադիր տնօրեն Pat Gelsinger-ը ժամանակ չի կորցնում մեծ փոփոխություններ կատարելու համար: Ընկերության տնօրենը հայտարարել է  Արիզոնայի երկու նոր գործարաններում 20 միլիարդի ներդրման և ընկերության Intel Foundry Services կոչվող նոր մասնաճյուղի բացման մասին: Մասնաճյուղի ստեղծման նպատակն այլ ընկերությունների համար միկրոսխեմաների արտադրությունն է:

Intel-ի ներքին արտադրությունը շարունակելու է ծառայել որպես Intel-ի չիպերի նախագծման և արտադրության հիմնական մասը:

Կարևոր փաստ է, որ Intel-ի միկրոսխեմաների արտադրությունը տեղակայված է  լինելու ԱՄՆ-ում և Եվրոպայում. առավելություն, որը չունեն TSMC-ի նման մրցակիցները:

Գործընկերների ցանկում են IBM-ը, Qualcomm-ը, Microsoft-ը, Google և այլն: