Իրանում ևս մեկ ԱԹՍ է կործանվել - VNews

Իրանում ևս մեկ ԱԹՍ է կործանվել

  • 38

Խոդաաֆարին նահանգի նահանգապետը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան Ղարաբաղում հակամարտող կողմերին պատկանող անօդաչու թռչող սարք է ընկել՝ նահանգի Գարե-Գոուչ (قره قوچ) գյուղի շրջանում: Նահանգապետը նշել է, որ այժմ փորձագետները ուսումնասիրում են, թե որ կողմին է պատկանում այդ անօդաչուն, հայտնում է Infoteka24-ը:

Ըստ ԻՌՆԱ-ի՝ 35 հազար բնակչություն ունեցող սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքը Թավրիզից 210 կմ հյուսիս-արևելք է՝ Արաս (Արաքս) գետի ափին, ԼՂ պատերազմի ճակատի հարավային կողմում:

Մոտ երեք շաբաթ առաջ ռազմական բախման սկզբից ի վեր 60-ից ավելի ականանետեր են խոցել Խոդաաֆարին քաղաքի մատույցները: