Իսակովի պողոտայում բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. կա վիրավոր - VNews

Իսակովի պողոտայում բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. կա վիրավոր

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ, բախվել են 50-ամյա Հարփոն Ս-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան եւ 52-ամյա Արթուր Հ-ի վարած ՄԱՆ մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով տեղում բուժօգնություն է ստացել Toyota-ի ուղեւոր՝ 22-ամյա Էլեն Թ-ն, ով, սակայն, հրաժարվել է հոսպիտալացվելուց։