Իսպանիայում գնացքը դուրս Է եկել ռելսերից - VNews

Իսպանիայում գնացքը դուրս Է եկել ռելսերից

Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում Էր Մադրիդ, դուրս Է եկել ռելսերից: Այդ մասին Twitter-ում հաղորդել Է մայրաքաղաքային տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Պատճառը դարձել են հորդառատ անձրեւները, որոնք ողողել Էին ճանապարհները: Միջադեպը տեղի Է ունեցել Սարսալեխո բնակավայրի շրջանում: Վագոններում գտնվում Էր 25 մարդ, չորս հոգի ոչ մեծ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոցներ:

Այնուամենայնիվ, տարերքը հանգեցրել Է զոհերի: Էստրեմեդուրա ինքնավար հանրակցությունում զոհվել Է Կասերեսի նահանգի 69-ամյա մի բնակչուհի. նրա վրա ընկել Է Կալսադիլիա բնակավայրում գտնվող անասնաբուծական ֆերմայի տանիքը, որը փլվել Էր անձրեւի պատճառով, հայտնել Է քաղաքագլուխ Կառլոս Կառլոս Ռոդրիգեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: