Կատարում կառուցվում է էլեկտրաէներգիա արտադրող ... լողացող հյուրանոց - VNews
    • Vnews Life Vnews

Կատարում կառուցվում է էլեկտրաէներգիա արտադրող … լողացող հյուրանոց

qatars eco floating hotels 1170x658.thumb - Կատարում կառուցվում է էլեկտրաէներգիա արտադրող ... լողացող հյուրանոց

Կատարում նախատեսվում է կառուցել նորարարական հյուրանոց, որը կլողա և 24 ժամվա ընթացքում մեկ ամբողջական պտույտ կկատարի ջրի վրայով՝ բնական եղանակով արտադրելով  էլեկտրաէներգիա, գրում է luxurylaunches.com-ը:

Eco-Floating Hotel հյուրանոցը կառուցելու գաղափարի հեղինակը Hayri Atak ճարտապետական դիզայն-ստուդիան է: Շինությունը նախատեսվում է կառուցել ջրի ափին, որտեղից էլ կսկսվի դրա պտույտը: 1 ամբողջական պտույտի համար, որի ընթացքում քամուց, արևից և մակընթացությունից էլեկտրաէներգիա կգեներացվի, անհրաժեշտ կլինի 24 ժամ: Այս ժամանակահատվածն իրականում ընտրված է նրա համար, որ հյուրերի մոտ գլխապտույտ կամ սրտխառնոց չառաջանա: Նախագծի հեղինակների խոսքով՝ հյուրանոցի այցելուներն անգամ չեն զգա, թե ինչպես է պտտվում շինությունը:

Qatars Eco Floating Hotel 3 770x481 1 - Կատարում կառուցվում է էլեկտրաէներգիա արտադրող ... լողացող հյուրանոց

Նախագծի հեղինակների խոսքով՝ հյուրանոցը կընդգրկի շուրջ 35 000 քառակուսի մետր տարածք և  կունենա 152 սենյակ: Այն կունենա 3 մուտք և ծովապատնեշ, որի շնորհիվ այն միշտ կապ կունենա ցամաքի հետ:

Հյուրերը կկարողանան հյուրանոց ժամանել մեքենայով, նավակով կամ ուղղաթիռով: Վերջիններիս կդիմավորեն 700 քառակուսի մետր մեծությամն նախասրահում, որտեղից էլ հյուրերը կտեղափոխվեն անհատական սենյակներ, որոնցում ներկառուցված պատշգամբների շնորհիվ նրանք հնարավորություն կունենան հետևել շրջապատող գեղեցիկ տեսարանին: