Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ) - VNews
    • Vnews Life Vnews

Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ)

kim kardashyan predstavila kollaboraciyu s fendi - Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը և Fendi կանանց ուղղությամբ գեղարվեստական ​​ղեկավար Քիմ Ջոնսը համատեղ հավաքածու են ստեղծել։ Քիմն իր ինստագրամում կիսվել է համագործակցության նկարներով։ Նա նաև նկարահանվել է լուքբուքում:

«Fendi x Skims-ն իր տեսակի մեջ առաջին համագործակցությունն է, որը համատեղում է Fendi-ի շքեղությունը Skims-ի նորարարական մոտեցման հետ»,- գրել է Քիմը Instagram-ում։

Հավաքածուն ներառում է ներքնազգեստ և զուգագուլպաներ Skims-ի նետրալ երանգներով, որոնք զարդարված են 2 ապրանքանիշի տարբերանշաններով: Կապսուլայում ներկայացված է նաև Fendi-ի մոնոգրամով բաճկոն, սև շրջազգեստով բոդի կոստյում, բեժ կոմբինեզոն, միդի և մինի ֆուտլյար զգեստներ, տոպեր, տրիկոտաժե կիսաշրջազգեստներ և սպորտային հավաքածուներ:

Սահմանափակ հավաքածուն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 9-ին. այն հնարավոր կլինի գնել միայն հատուկ համագործակցության համար ստեղծված կայքում:

Հիշեցնենք, որ Միլանի Նորաձևության շաբաթում Ջոնսը ցուցադրել է Դոնաթելլա Վերսաչեի հետ համագործակցության արդյունքը։

248871468 340155407871317 6875995307174750578 n 903x1024 1 - Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ)

aebfa7df0a0c5428096c300eadb5190a cropped 666x755 - Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ)

kimkardashian 248631789 1733837260144012 5456370804716426983 n - Քիմ Քարդաշյանի Skims-ը համագործակցում է Fendi-ի հետ (լուսանկարներ)

  • 3