Լոս Անջելեսի «Հաղթանակի երթը»՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի․ Լոս Անջելեսից մեր թղթակցի անդրադարձը.ՏԵՍԱՆՅՈՒԹ - VNews
    • Vnews Life Vnews

Լոս Անջելեսի «Հաղթանակի երթը»՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի․ Լոս Անջելեսից մեր թղթակցի անդրադարձը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Los Angeles 3 - Լոս Անջելեսի «Հաղթանակի երթը»՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի․ Լոս Անջելեսից մեր թղթակցի անդրադարձը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ»-ն ու ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հզոր ձայն էր:

Լոս Անջելեսում VNews-ի թղթակից Նունե Սիմոնյանը հայտնում է, որ այս լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել են ոչ միայն ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները, այլև օտարազգի բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ։

Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել, որ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», «Հաղթելու ենք»:

c1 - Լոս Անջելեսի «Հաղթանակի երթը»՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի․ Լոս Անջելեսից մեր թղթակցի անդրադարձը.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարբեր գնահատականներով՝ խաղաղ երթին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ: «Հաղթանակի երթ»-ին հայերի կողքին է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական  Բրեդ Շերմանը, որն իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է՝ իր համար պատիվ է եղել կանգնել հազարավոր ցուցարարների կողքին և դատապարտել Հայաստանի, Արցախի դեմ ադրբեջանցիների և թուրքերի  սանձազերծած ագրեսիվ գործողությունները: Գրության վերջում նա օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը:

Լոս Անջելեսում ավելի քան 150,000 կալիֆորնիահայեր բողոքի ցույցի էին դուրս եկել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի | Առավոտ - Լուրեր ...

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնող հայերն ու նրանց օտարերկրացի աջակիցները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում են ընդունել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և դադարել որևէ ֆինանսական կամ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային:

Երթին անդրադարձել է նաև ամերիկյան ABC7 հեռուստաալիքը․