-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իսպանիայի իշխանությունները հունվարի 25-ից խստացնում են պարետային ժամը Մադրիդի ինքնավար հանրակցությունում: Այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:
Պարետային ժամը հունվարի 25-ից կսկսվի մեկ ժամ ավելի շուտ՝ 22:00-ից, եւ կտեւի մինչեւ 06:00-ն: Սրճարանները, ռեստորանները եւ խանութները պետք Է փակվեն Էլ ավելի շուտ՝ 21:00-ին:
Նման միջոցառումները կտեւեն առնվազն երկու շաբաթ: Բացի այդ, իշխանություններն արգելում են մարդկանց հյուր հրավիրել: Բացառություն կարող են լինել միայն այցերը՝ մեկ այլ մարդու օգնելու նպատակով կամ ստուգել, թե ինչպես Է նա:
Բացի ընտանիքի անդամներից, որեւԷ մեկի հետ հանդիպելը կարելի կլինի դրսում կամ հասարակական վայրում, հավաքվել կարելի Է ոչ ավելի, քան չորս հոգով:
Համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 2,6 մլն մարդ, 55,4 հազարից ավելին մահացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Վիդեո
Ֆոտո