-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանին: Լրագրողների հետ զրույցում Մանե Գևորգյանն ասել է, որ եկել է հետաքրքվելու Մանուկյանի առողջական վիճակով:
«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր, ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը:
Նոյեմբերի 23-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Վիդեո
Ֆոտո