Մաստակի վաճառքն անկում է ապրում «դիմակային շնչառության» ֆոնին - VNews

Մաստակի վաճառքն անկում է ապրում «դիմակային շնչառության» ֆոնին

Անհրաժեշտ է անհանգստանալ, թե որքան թարմ է ձեր շունչը, երբ հեռավորության վրա եք գտնվում ձեր շրջապատի բոլորից և բերանով ծածկող դիմակ եք հագնում:

Կորոնավիրուսային վարակի տարածումից հետո, երբ անհրաժեշտություն է առաջացել դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահել, նվազել է ծամոնի վաճառքը։ Ըստ Hershey Company կազմակերպության՝ շնչառությունը թարմացնելու վրա ազդեցություն ունի սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը։ The Marker ամսագիրն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով մաստակի վաճառքի նվազմանը։

Համավարակի տարածման հետևանքով մի շարք ձեռնարկատիրական ոլորտներ աճ են գրանցել, բազմաթիվ սպասարկման ոլորտներ անցել են առցանց համակարգի։ Առցանց մթերային գնումներն այս ընթացքում աճել են ավելի քան 61 տոկոսով։ Դա վատ է անդրադարձել «իմպուլսային ապրանքների» (այն ապրանքներն են, որոնք դրվում են վճարման սեղանների մոտ և անհրաժեշտություն չեն հանդիսանում), այդ թվում՝ մաստակների վաճառքի վրա։

Power Reviews-ի «Ժամանակակից մթերային գնումներ կատարողների զարգացումը» զեկույցում նշվում է, որ հարցվածների 31 տոկոսն ասել է, որ առցանց գնումների է անցել՝ ավելորդ գնումներից խուսափելու համար։ Վերոնշյալ պատճառներից բացի, մաստակի վաճառքի թիվը նվազել է սոցիալական կյանքի պատճառով։

Simply Gum ապրանքանիշի հիմնադիր և գործադիր տնօրեն Քերոն Փրոշանն ասել է․ «Մաստակն օգտագործվում է սոցիալական իրավիճակներում, ինչպիսիք են ժողովներն ու երեկույթները։ Վաճառքի մակարդակի նվազման պատճառներից մեկը մաստակի պահանջարկի պակասն է, քանի որ դրա օգտագործման դեպքերն են նվազել»։

Համաճարակն ու սպառողի վարքագծի փոփոխությունն ազդել են մաստակների շուկայում բոլոր խոշոր ձեռնարկությունների վրա, որոնցից ամենամեծերն են Mars, Wrigley, Concord Confections և Hershey ընկերությունները: 2020-ին ԱՄՆ-ում մաստակի վաճառքը գրեթե 15, իսկ որոշ վերլուծությունների համաձայն՝ 30 տոկոսով պակաս է 2019 թվականի համեմատ։

Hershey ընկերության գործադիր տնօերն Միշել Բակը նշել է, որ այս ընթացքում ավելի քիչ են վաճառվել քաղցր մաստակները։

Մաստակների վաճառքի ֆոնին արտադրող ընկերությունները տարբեր տեսակի գովազդային հնարքներ են կիրառում՝ իրենց վաճառքի մակարդակը բարձրացնելու նպատակով։  Տևական ժամանակ դիմակ կրելու հետևանքով շնչառության կողմնակի ազդեցությունների և վատ շնչառության առնչությամբ Hershey-ը նույնիսկ արշավ է սկսել։