Mastercard-ն առաջարկում է կրիպտոարժույթով վճարումներ - VNews
    • Vnews Life Vnews

Mastercard-ն առաջարկում է կրիպտոարժույթով վճարումներ

Mastercard Merchants to Bitcoin After Bakkt Partnership - Mastercard-ն առաջարկում է կրիպտոարժույթով վճարումներ

Mastercard վճարային համակարգը հայտարարել է կրիպտոարժույթով վճարումների ինտեգրման մասին։ Mastercard-ի գործընկերները, ներառյալ առևտրականներն ու բանկերը, շուտով կկարողանան թվային ակտիվների աջակցությունն ավելացնել իրենց արտադրանքներին: Այդ իսկ պատճառով վճարային ցանցը սկսեց համագործակցել Bakkt կրիպտոարժույթի հարթակի հետ: Mastercard-ի հաճախորդները կկարողանան գնել, վաճառել և պահել թվային ակտիվներ:

Mastercard-ը նախատեսում է նաև հավատարմության ծրագրին ավելացնել կրիպտոարժույթների աջակցությունը, որպեսզի վճարային ցանցի գործընկերները կարողանան իրենց հաճախորդներին պարգևատրել թվային ակտիվներով տարբեր ձեռքբերումների համար:

Սեպտեմբերին Mastercard-ը հայտարարել էր CipherTrace վերլուծական կրիպտո ծառայության գնման մասին, որը վերահսկում է բլոքչեյնի կասկածելի գործունեությունն ավելի քան 900 թվային ակտիվներում: CipherTrace-ի գնմամբ վճարային համակարգը նախատեսում է ընդլայնել հնարավորությունները կրիպտոարժույթների ոլորտում: Mastercard-ը հասանելիություն կտրամադրի CipherTrace-ի արտադրանքին իր գործընկերներին և կմշակի նոր ծառայություն, որը թույլ կտա ընկերություններին ապահովել թափանցիկություն և անվտանգություն թվային ակտիվների կառավարման ժամանակ: