Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի - VNews
    • Vnews Life Vnews

Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի

SmartSelect 20210118 125829 Video Player - Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի

Կորոնավիրուսի պայմաններում անվտանգ հանգիստ կազմակերպելը հսկայական աշխատանք է պահանջում, հավելյալ ջանքեր: Պետության և մասնավոր հատվածի գործակցությամբ Եգիպտոսում արվում է աներևակայելին, որպեսզի տուրիզմը զարգանա նաև այս իրավիճակում, ոչ մի կերպ չխաթարվի երկիր այցելած զբոսաշրջիկի հանգիստը: Զբոսաշրջության ոլորտում գործադրած մարքեթինգային նրբությունների մասին «Անռիվա տուրի»՝ Շարմ Էլ Շեյխ կազմակերպած լրագրողական այցի շրջանակում զրուցել ենք Եգիպտոսի «Սան Ինտերնեյշնլ» խոշորագույն տուրիստական ընկերության մարքեթինգի ղեկավար Վալիդ Օթիֆիի հետ:

– Կորոնավաիրուսային պայմաններում դժվար է մարդկանց ներգրավել տուիզմում, բնականաբար, առաջվանը չէ ամեն ինչ, ի՞նչ մեթոդներ եք կիրառում:

– Փոփոխություններ են կատարվում ամբողջ աշխարհում, դա միայն Եգիպտոսին չի վերաբերում կամ հատուկ երկրի: Այս պահին մեզ համար ամենակարևորն ասելիքը հստակ տեղ հասցնելն է, մարտահրավերներին դիմակայելն, այն է՝ ապահովել հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը. սա՛ է ամենաառաջնայինը:

Մենք ունենք հրաշալի եղանակ, գեղեցիկ ծով, հարմար գնացուցակ, մնում է՝ այցելուն իրեն լավ զգա մեր երկրում: Մեզ համար դա կարևոր է սկսած այն պահից, երբ զբոսաշրջիկն ինքնաթիռ է բարձրանում, այնուհետև թռիչքի ընթացքում, ժամանելիս, մենք անգամ հետևում ենք այն տուրերին, որ նա ընտրում է, քանի որ ամբողջ ընթացքում մեր հաճախորդն իրեն պետք է զգա անվտանգ մթնոլորտում: Որպես մարկետոլոգ՝ մեր խնդիրն այս ամենը մատչելի դարձնելն է:

-Դրա համար օգտագործո՞ւմ եք մեդիան, սոցցանցերը, ցուցաբերվո՞ւմ է անհատական մոտեցում:

-Այս պահին մենք օգտագործում ենք գրեթե բոլոր մեդիա- հնարավորությունները, որ ասելիքը տեղ հասցնենք: Ներգրավում ենք սոցցանցերը, բլոգերներին, յութուբերներին, շատ հետևորդներ ունեցողներին՝ անգամ, եթե նրանք տուրիզմի ոլորտից չեն: Մեծ տեղ ենք տալիս մամուլին. տարբեր ամսագրեր, կայքեր, հեռուսատընկերություններ:

Շարմ Էլ Շեյխում շատ տարբեր ազգություններ են բնակվում, և մենք պետք է հստակ հասկանանք, թե որ շուկայի համար ենք անում այդ ամենը:

138219127 440387780675637 6796010101312853547 n - Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի

– Ովքե՞ր են ամենաշատն այցելում, և որտե՞ղ է նախընտրելի հանձնել կորոնավիրուսային թեստը՝ տեղո՞ւմ, թե՞ ժամանելուց առաջ:

– Այս պահին ամենաշատը գալիս են Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, թռիչքներ ենք ունենում Մեծ Բրիտանիայից: Շուտով կգան նաև Գերմանիայից: Այցերի աշխարհագրությունն ընդլայնվեց այն բանից հետո, երբ մենք ստիպեցինք բոլորին գալ միայն ՊՇՌ թեստերով:

Եգիպտոսի կառավարությունը տալիս է ընտրության հնարավորություն. թեստ կարող են հանձնել նաև այստեղ՝ հենց օդանավակայանում: Մենք, սակայն, փորձում ենք այնպես անել, որ տուրիստները գան իրենց երկրներում արդեն իսկ արված թեստերով՝ բացասական պատասխաններով: Դա նպաստում է ավելի արագ դուրս գալ օդանավակայանից, որպեսզի, եթե հիվանդ լինեն, այստեղ չբացահայտվի, և մեկուսացված չմնան սենյակում: Բացի այդ, դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ապահովության զգացում ունենալ, քանի որ բոլորը թեստավորված են լինում: Հետևաբար, մյուս երկրներից էլ սկսում են գալ:

Հատկապես ձմռանը, երբ շատ պետություններում հնարավորություններ չկան ճամփորդության համար, հենց Եգիպտոսն է այն երկրներից մեկը, ուր տաք է միշտ: Դրա համար էլ հյուրանոցային բոլոր ցանցերով մենք ստիպված ենք իրակացնել այդ գործողությունները:

-Ինչպե՞ս է մատուցվում սնունդն այս իրավիճակում:

-Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից հատուկ ցուցում ունենք՝ ինչպես մատակարարել սնունդը, և ինչպես պետք է ընթանա տուրիզմն այս պայմաններում: Այն ամբողջությամբ փոխում է մինչ այդ եղած դրվածքը:

Որպեսզի յուրաքանչյուրը վայելի իր հանգիստը, հոգում ենք անգամ այն, թե քանի հոգի իրավունք ունի լինել տրանսպորտում, ինչպես պետք է  ախտահանել իրերը, քանի անգամ և ինչ միջոցներով  մաքրել սենյակը, ինչպես ապահովել սանիտարահիգիենիկ պայմանները: Ուտելիս սպասքը ձեռքից ձեռք չի անցնում, ոչ ոք սննդին չի դիպչում, նույն գդալից չեն օգտվում, ամեն ինչ առանձին-առանձին է փաթեթավորված:

139585132 4948151598590123 6467591858189705762 n 960x531 - Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի

-Որքա՞ն է տուժել հյուրանոցային բիզնեսը, կառավարությունն ինչո՞վ է աջակցել:

– Անշուշտ, շատ մեծ կորուստներ է ունեցել հյուրանոցային բիզնեսն այս ընթացքում, կարելի է ասել՝ ամբողջությամբ դադարել է նրանց աշխատանքը, բայց ամեն ինչ արվում է քայլ առ քայլ այն ուշքի բերելու համար: Կառավարությունն աջակցում է, որպեսզի գոնե մի փոքր հեշտացնի հոգսը՝ սկսած ՊՇՌ թեստերից: Նրանք մշտական կապ են պահպանում հյուրանոցային բիզնեսի աշխատակիցների հետ, արագ արձագանքում են խնդիրներին:

-Աշխատակազմի կրճատումներ եղե՞լ են այս ընթացքում:

-Ոչ: Որևէ մեկին չենք կրճատել, չենք հեռացրել, բոլորս միասնական ենք եղել: Որոշներն ամեն ինչ արել են, որ ամբողջությամբ վճարեն աշխատակիցներին, որոշները ժամանակավոր մի փոքր մաս կրճատել են աշխատավարձից, բայց ոչ՝ աշխատողներին: Օրինակ՝ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակից մեզ հետ ճանապարհ է անցել: Եթե ես կորցնեի իմ լավ աշխատողին, ինձնից տարիներ կպահանջվեին նորմալ փոխարինող պատրաստելու համար: Այդ պատճառով մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ոչ մի աշխատողի չկորցնենք: Մենք սրտով միշտ իրար կողքի ենք եղել և աջակցել ենք միմյանց, միշտ վերջում լույս ենք տեսել, հույս ենք ունեցել, և այդ ամենի արդյունքում, ահավասիք, դուք այստեղ եք:

SmartSelect 20210118 130000 Video Player 960x549 - Մենք անվտանգ ենք դարձրել տուրիզմը, հայերն էլ միշտ սպասված հյուր են Եգիպտոսում. Վալիդ Օթիֆի

-Ի՞նչ կասեք հայ զբոսաշրջիկների մասին, գործակցո՞ւմ եք հայաստանյան տուրիստական ընկերությունների հետ: 

_Հայերն այդքան մեծ քանակով չեն գալիս, ինչպես ռուսներն ու ուկրաինացյները, այնինչ մենք նրանց մեզ մոտ ավելի հաճախ տեսնելու կարիք ունենք: Հայերը սիրում են վայելել, նրանց հետ ուրախ է, հեշտ է շփվելը, մենք հասկանում ենք միմյանց և շատ ենք ցանկանում ընդլայնել այդ շփումը:

Հայերին ուզում եմ ասել՝ դուք, որպես հյուր, միշտ կընդունվեք շատ լավ, դուք բազմազանություն կգտնեք Եգիպտոսում: Մենք աշխարհի այն բացառիկ երկրներից ենք, որտեղ արևն ապահովված է, լավ եղանակը՝ երաշխավորված: Ինչպես նաև այստեղ այցելող յուրաքանչյուր հյուր ընտրության շատ մեծ հնարավորություն ունի՝ սկսած ամենաէկոնոմ հյուրանոցներից մինչև շատ շքեղ վիլլաներ:

Հայաստանում մեր լավագույն գործընկերն է «Անռիվա Տուրը», մեծ հաճույքով և արդյունավետ աշխատում ենք նրանց հետ:

– Դժվար շրջան է, հատկապես տուրիզմով զարգացող քաղաքների համար: Տեսնում ենք, որ մի գործը դառնում է մի քանի, 3-4 անգամ ավելին է արվում՝ հիգիենիկ վիճակներից ելնելով: Հաջողություն Ձեզ, կարծում եմ՝ կկարողանաք ապահովել այնպիսի վիճակ, որ տուրիստներ շատ գան:

-Շնորհակալ եմ անչափ: Տուրիզմը ոչ միայն մեր բիզնեսն է, այլև մեր տարերքը: Զբոսաշրջությունը մեզ համար շատ կարևոր է, Եգիպտոսն աշխարհի հնագույն երկրներից է, շատ բան կա ներկայացնելու: Սիրով սպասում ենք մեր բարեկամ Հայաստանի բնակիչներին: Մենք հասկանում ենք միմյանք, քանի որ հին և բարյացկամ ժողովուրդներ ենք: