Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna»-ի կիրառումը - VNews

Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna»-ի կիրառումը

1039687 - Մեծ Բրիտանիան թույլատրել է թագավորության տարածքում «Moderna»-ի կիրառումը

Մեծ Բրիտանիան թագավորության տարածքում թույլատրել է կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 6-ին Դեղերի եվրոպական գործակալությունը կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը թույլատրել էր նաև Եվրոպական Միության տարածքում:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին: