Նոր բյուջետային ուղիղ չվերթները կխթանեն Հայաստանի և Հորդանանի միջև գործարար կապերը - VNews

Նոր բյուջետային ուղիղ չվերթները կխթանեն Հայաստանի և Հորդանանի միջև գործարար կապերը

133193666 103383908358768 1436464898958309456 n - Նոր բյուջետային ուղիղ չվերթները կխթանեն Հայաստանի և Հորդանանի միջև գործարար կապերը

Աշխարհահռչակ SkyOne ավիաուղիները հայտարարել են նոր բյուջետային ուղիղ չվերթների մեկնարկի մասին: Ուղիղ չվեթները կօժանդակեն Հայաստանի և Հորդանանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, իսկ հայ գործարարների համար նոր բիզնես հարաբերությունների ստեղծման հարցում:

Հորդանանում հիմնականում ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ինչն էլ պարարտ հող կլինի հայ արտադրողների համար: SkyOne ավիաուղիներն առաջարկում են նաև հանգստի փաթեթներ արձակուրդը անմոռանալի անցկացնել ցանկացողներին: Ընկերության ավիացիոն ծառայությունները նախագծված են` հաշվի առնելով յուրաքանչյուր ճանապարհորդի կարիքները:

Jordan 2 King Abdullah I Mosque e1492847710932 - Նոր բյուջետային ուղիղ չվերթները կխթանեն Հայաստանի և Հորդանանի միջև գործարար կապերը

SkyOne-ը ապահովում է հաճելի ճանապարհորդություն` հուսալի և գերժամանակակից ինքնաթիռների, մասնագիտացված ծառայությունների և հաճախորդների սպասարկման շնորհիվ: Երկկողմանի ուղիղ չվերթներ կիրականացվեն Ամման-Երևան ուղղություններով: Արձակուրդը Հորդանանում անցկացնելու համար առաջարկվում է ութ օրյա ամբողջական փաթեթ ներառյալ գիշերակաց շքեղ հյուրանոցում, նախաճաշ և այցելություն տեսարժան վայրեր: Փաթեթի արժեքը կազմում է ընդամենը 330.000 ՀՀ դրամ:

Ընկերությունը նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անվճար մղոն քարտ ճանապարհորդությունների ընթացքում միավորներ կուտակելու և հաջորդ ճանապարհորդություններում զգալի զեղչեր կիրառելու նպատակով:

20 Umm Qays Gadara north of Jordan e1566192626648 - Նոր բյուջետային ուղիղ չվերթները կխթանեն Հայաստանի և Հորդանանի միջև գործարար կապերը