Նյու Ջերսիի Ռիջեֆիլդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը - VNews

Նյու Ջերսիի Ռիջեֆիլդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորհուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը՝ դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները Արցախի հայերի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«Ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու անկախությունը ու կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել»,-նշվում է ընդունված բանաձևում։

«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբին: Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ», – ասվում է ANCA-ի Արևելյան շրջանի ֆեյսբուքյան էջում։