Պատասխանը կլինի ակնթարթային և կործանարար. ՊՆ- ն զգուշացնում է - VNews
    • Vnews Life Vnews

Պատասխանը կլինի ակնթարթային և կործանարար. ՊՆ- ն զգուշացնում է

bf27d9684cd2fceaac8b2c27ce40140b M - Պատասխանը կլինի ակնթարթային և կործանարար. ՊՆ- ն զգուշացնում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

«Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝  եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով  մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: