ՊԲ խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական ԱԹՍ-ն - VNews
    • Vnews Life Vnews

ՊԲ խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական ԱԹՍ-ն

  • 38

Արցախի պաշտպանության բանակը խոցել է թուրքական Bayraktar TB2 տեսակի հերթական անօդաչու թռչող սարքը: ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները, որտեղ երևում են նաև MAM կառավորվող հրթիռները, հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հաստատել էր, որ հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն ևս թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ « Bayraktar » թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: