ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ - VNews

ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ

  • 78

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: