Logo

Apple-ի գաջեթը վտանգավոր է կանանց համար․ նրանց լրտեսում են դրանով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:47 / 08.04.2022Լրահոս
Apple-gadgets

Խելացի թրեքեր AirTag-ը սկսել են ավելի հաճախ օգտագործել ԱՄՆ-ում՝ կանանց լրտեսելու համար։

ԱՄՆ ոստիկանությունը պարզել է, որ Apple-ի AirTag խելացի փարոսիկն ավելի հաճախ է օգտագործվում կանանց լրտեսելու համար: Այդ մասին հայտնում է Motherboard-ը։

Լրատվամիջոցները երկրի տասնյակ ոստիկանական բաժանմունքներից խնդրել են հաշվետվություններ, որոնցում նշվում է անձնական իրերին հետևելու համար նախատեսված AirTag խելացի սարքի՝ հանցավոր նպատակներով գործածումը: Առցանց ԶԼՄ-ներին պատասխանել են ոստիկանության ութ բաժիններ։ Հեղինակները նկատել են, որ շատ հաճախ խելացի սարքն օգտագործվել է կանանց լրտեսելու համար։

Apple gadgets 1

Ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրվել է վերջին ութ ամիսների ընթացքում կազմած 150 հաշվետվություն։ Դրանցից 50-ի դեպքում կանայք հայտնել են ոստիկանությանը, որ անձնական իրերի մեջ կամ մեքենայում հայտնաբերել են AirTag-ի կախիչ: Գրանցվել է 25 դեպք, երբ տուժողները կարողացել են պարզել հետապնդողի ինքնությունը՝ նախկին գործընկերներ, ամուսիններ, շեֆեր։ Հեղինակների խոսքով՝ դեպքերի մեծ մասն առնչվում է զայրացած նախկիններին, որոնք սպառնացել են կանանց անվտանգությանը։ Միայն մեկ դեպքում է գաջեթն օգտագործվել տղամարդու լրտեսելու համար։

Հստակեցվում է, որ ոչ բոլոր միջադեպերն են կապված նախկին զուգընկերների հետ․ երբեմն տղամարդիկ թրեքերի միջոցով ստուգել են իրենց կանանց ու ընկերուհիներին։ Մի շարք դեպքերում էլ գողության կամ կողոպուտի նպատակով է օգտագործվել խելացի գաջեթը։

Apple gadgets 2

«Հետախուզող ու լրտեսող ծրագրեր գոյություն ունեին մինչև AirTags-ը, ուղղակի Apple-ն ավելի էժան է և հեշտացրել է չարամիտների գործը՝ հետևել իրենց թիրախներին»,- ասել է Ալբերտ Ֆոքս Կանը՝ «Stop Spying Surveillance Technology Oversight» նախագծի ղեկավարը: 

«Electronic Frontier Foundation»-ի կիբերանվտանգության տնօրեն Եվա Գալպերինը նշել է, որ AirTag-ի միջոցով ոտնձգությունների մասին բազմաթիվ հաղորդումների փաստը վկայում է, որ Apple-ի անվտանգության միջոցներն աշխատում են ինչպես հարկն է:

Apple gadgets 3

Փետրվարի կեսերին Apple-ը հայտարարեց, որ կթարմացնի AirTag խելացի փարոսիկների ծրագրակազմը, որպեսզի չարամիտները չկարողանան օգտագործել դրանք հանցավոր նպատակներով։ 

«Մենք խստորեն դատապարտում ենք մեր արտադրանքի ցանկացած չարամիտ օգտագործում»,- ընդգծել են ընկերության ներկայացուցիչները: