Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • Life

Գիտնականներ, որոնց հանճարեղ գաղափարները սկզբում զառանցանք էին թվում բոլորին

Գիտական ճշմարտությունն ուրիշներից առաջ տեսնելը երբեմն նշանակում է անցնել դժվար փորձության միջով: Շատ մարդիկ պատրաստ են կառչել հաստատված տեսություններից՝ հերքելով դրանք վերագնահատելու անհրաժեշտությունը: Չարիքի փոքրագույնն է, երբ նորարարին ուղղակի համոզում են, որ իր ենթադրությունները սխալ են։ Ավելի վատ է, երբ հասարակությունը ծաղրում է գիտնականներին և նրանց խելագար համարում։ Մենք VNews.am-ում գնահատում ենք ոչ միայն նորարար գաղափարներով հանդես եկողների գիտական հանճարը, այլև նրանց համարձակությունը, որն անհրաժեշտ է խելագար երևալուց չվախենալու և սեփական համոզմունքները պաշտպանելու համար։ Այդ անվախ մարդկանց շնորհիվ մենք թռչում ենք տիեզերք, բուժում խոլերան, լնդախտը և հրաժարվում շաքարից՝ հավատալով, որ այն վնաս է։

Ջոզեֆ Լիսթեր

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Բրիտանացի բժիշկ և գիտնական, հակասեպտիկ վիրաբուժության առաջամարտիկ: Նա առաջինը ենթադրեց, որ միկրոսկոպիկ օրգանիզմներն առաջացնում են հետվիրահատական վարակ և հանգեցնում են վիրահատության վատ արդյունքների, ու կոչ արեց լվալ ձեռքերը վիրահատությունից առաջ, ախտահանել գործիքները և հիվանդի մաշկը: Լիսթերի ժամանակակիցները ծաղրում էին նրան, իսկ ամենահին և ամենահեղինակավոր բժշկական ամսագրերից մեկը՝ «The Lancet»-ը, բժիշկներին տրամադրում էր նրա գաղափարների դեմ։

Ջոն Սնոու

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

19-րդ դարի անգլիացի բժիշկ Ջոն Սնոուն թերահավատորեն էր վերաբերում այն ժամանակ գերիշխող միազմի տեսությանը, որ խոլերայի և նման հիվանդությունների առաջացումը պայմանավորված է «վատ օդով»: Նա վիճակագրություն է անցկացրել՝ ապացուցելու, որ վարակի աղբյուրն աղտոտված ջուրն է։ 
Քննադատները խստորեն վիճարկում էին Ջոն Սնոուի տեսությունը, սակայն 30 տարի անց նրանք սկսեցին խոսել այդ մասին՝ որպես համաճարակաբանական հիվանդությունների բուժման հիմնական ճշմարտություն։

Իգնաց Ֆիլիպ Զեմելվեյս

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Հունգարացի բժիշկ Իգնաց Զեմելվեյսը պարզել է, որ ծննդատներում, որտեղ աշխատում են մանկաբարձներ, մահացության մակարդակն ավելի ցածր է, քան այն ծննդատներում, որտեղ բժիշկներն են ընդունում ծնունդը։ Նա եզրակացրել է՝ դա պայմանավորված է նրանով, որ բժիշկները նաև վիրահատություն են կատարում, իսկ մանկաբարձները՝ ոչ։ Նա բժիշկներին հորդորել է ձեռքերը լվալ հատուկ լուծույթով, սակայն նրան ծաղրել են վիրավորված գործընկերները, որոնք կարծում էին, որ «ջենթլմենի ձեռքերն ի բնե մաքուր են»։ Իգնացին հասցրել են նյարդային խանգարման և ուղարկել հոգեբուժարան, որտեղ նա մահացել է։ Հետագայում Զեմելվեյսը պատմության մեջ մտավ որպես «մայրերի փրկիչ»։

Բարրի Մարշալ

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Ֆիզիոլոգիայի և բժշկության նոբելյան մրցանակակիրը խոսել է մի ժամանակաշրջանի մասին, երբ իր տեսությունը չէին ծաղրում միայն ծույլերը։ 

«Բոլորն իմ դեմ էին, բայց ես գիտեի, որ ճիշտ եմ»,- ասել է նա: 

Իր տեսությունն ապացուցելու համար և լաբորատոր մկների վրա հետազոտություններ անել չկարողանալու պատճառով Բարրին իր վրա փորձարկում արեց և բոլորին համոզեց, որ, ի տարբերություն երկար տարիների բժշկական համոզմունքների, ճարպային և կծու սնունդը ստամոքսի խոց չի առաջացնում: Բակտերիան է մեղավոր դրանում։

Բարբարա ՄաքՔլինթոք

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Բարբարան ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ շարժական գենետիկ տարրերի հայտնաբերման համար։ Այնինչ ժամանակին իրենց դիրքը քրոմոսոմներում կամայական փոխող, «ցատկոտող» գեների գոյության մասին նրա հայտարարությունը հերետիկոսի խոսք է թվացել գիտական հանրությանը: 

Ինչպես Բարբարան ինքն է նշել՝ «Նրանք կարծում էին, որ ես խելագար եմ, ամբողջովին խելագար»: 

Ջոն Յուդկին

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Դիետոլոգ, «Մաքուր, սպիտակ և մահացու» գրքի հեղինակը դեռևս անցյալ դարի կեսերին կռահեց շաքարի վտանգավորության մասին և պնդեց, որ, ի տարբերություն տարածված կարծիքի, ոչ թե ճարպի, այլ շաքարի օգտագործումն է հանգեցնում գիրության, շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների։ Այս նախազգուշացումները լուրջ չընդունվեցին, գործընկերները խորտակեցին պրոֆեսորի կարիերան, և միայն Յուդկինի մահից հետո ընդունվեցին նրա փաստարկները, և տեսությունը հաստատվեց։

Ռոբերտ Հ. Գոդդարդ

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Տիեզերական դարաշրջանը սկզբնավորող մարդու աշխատանքը ծաղրի ենթարկեցին ոչ միայն գիտնականները, այլև լրագրողները։ «The New York Times»-ը տպագրեց հոդված, որում նրանք ծաղրում էին գիտնականի այն ենթադրությունը, որ հրթիռները կարող են թռչել տիեզերք: 

«Ապոլլոն 11»-ի գործարկումից գրեթե կես դար անց նույն թերթը հրապարակեց մի գրություն, որտեղ խմբագիրներն ասում էին, որ «զղջում են իրենց սխալի համար»։

Ջեյմս Լինդ

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Դոկտոր Լինդի ժամանակ ավելի շատ անգլիացի նավաստիներ էին մահանում լնդախտից, քան իսպանական և ֆրանսիական նավատորմի հետ առճակատման ժամանակ: Բժիշկները կարծում էին, որ հիվանդությունն առաջացել է մարմնի «փտելու» հետևանքով և պետք է բուժել այն պղնձի սուլֆատով։ Լինդը վերահսկվող հետազոտության ընթացքում ցույց տվեց, որ լնդախտն առաջացել է վիտամին C-ի պակասի պատճառով: Բժշկական հաստատություններն այդ ապացույցները համարում էին հումոր:

Ուիլյամ Հարվի

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

 

Հանրությանը ներկայացնելով արյան շրջանառության մասին իր տեսությունը՝ դոկտոր Հարվին սպասում էր, որ կծաղրեն իրեն: Այդուամենայնիվ, ինչպես ինքն է գրել, հույս ուներ, որ ճշմարտության հանդեպ սերը և անկեղծությունը բնորոշ են նաև այլ կրթված ուղեղների: 

Մոտ 20 տարի պահանջվեց, որպեսզի գիտական հանրությունը դադարի կարծել, որ լյարդն է արյուն արտադրում սննդից, և այն երակների միջով շարժվում է դեպի օրգաններ, որտեղ էլ ներծծվում է:

Գեորգ Կանտոր

10 ученых, чьи гениальные идеи поначалу всем казались каким-то бредом

Բազմությունների տեսության ստեղծող գերմանացի մաթեմատիկոսին սուր քննադատության ենթարկեցին դրա համար։ Նրան անվանեցին գիտական շառլատան, իսկ տեսությունը՝ կործանարար ու ծիծաղելի։ Հուսահատությունից գիտնականն ընկավ դեպրեսիայի մեջ։ 

Մոտ 40 տարի անց Լոնդոնի թագավորական հասարակությունը Կանտորին շնորհեց Սիլվեստրի մեդալ՝ մաթեմատիկական հետազոտության համար շնորհվող բարձրագույն պարգև, իսկ 19-րդ և 20-րդ դարերի ամենաազդեցիկ մաթեմատիկոսներից մեկը՝ Դեյվիդ Հիլբերտը, ասաց. «Ոչ ոք մեզ չի վտարի Կանտորի ստեղծած դրախտից»։