Logo

1000 ու մեկ համբույրի գիշեր․ «Գրեմմի»-ի ամենագեղեցիկ զույգերը կստիպեն հավատալ սիրուն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:31 / 04.04.2022Լրահոս
Gremmi 2022- couples

Պարզվեց՝ մրցանակաբաշխության կարմիր գորգը ցանկացած ռոմանտիկ ֆիլմից լավն է։ Սյուժետային ոչ մի դրամատիկ շրջադարձ․  համընդհանուր քնքշություն:
Լաս Վեգասում, ուր այսօր կայացավ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, շողում է պայծառ արևը, ջերմաստիճանը +30 է, եթե ուշադիր լինես, ինչ-որ տեղ հեռվում կարող ես լսել օվկիանոսի ալիքների ձայնը։

Այս քաղաքում ամառն իր տարերքի մեջ է, բայց այստեղ դեռ պահպանվում է գարնան՝ ռոմանտիզմով լի, լավագույնի հանդեպ հավատով և զվարճանքի տրամադրության մթնոլորտը: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել փաստը, որ այս տարի «Գրեմմիի» կարմիր գորգը վերածվեց ոչ միայն ոճային հանդերձների շքերթի, այլև կրքի էպիկենտրոնի. դրա վրա այնքան սիրահարված զույգեր կային, որ նույնիսկ հնարավոր էր արտասվել:

Կլավդիա Սալևսկի և Ֆինեաս Օ’Քոնել

Կլավդիա Սալևսկի-Ֆինեաս Օ’Քոնել
Կարելի է ուրախանալ հատկապես Ջասթինի և Հեյլի Բիբերի համար. այս երկուսն իսկական մղձավանջ են ապրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, բայց հիմա ամենավատը մնացել է հետևում: Մարտի 13-ին Հեյլին անսպասելիորեն հայտնվել էր հիվանդանոցում։ Նախաճաշին տանը նա իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Բժիշկների շնորհիվ աղջիկն արագ ուշքի է եկել, սակայն սկզբում պահպանել է անկողնային ռեժիմն ու վերականգնել ուժերը։ Ջասթինն ամբողջ ընթացքում նրա կողքին է գտնվել. ընթրիք է պատրաստել սիրելիի համար, գրքեր կարդացել, համոզել, որ նա դեղ խմի։

Ջասթին և Հեյլի Բիբեր

Ջասթին-Հեյլի Բիբեր Գրեմմի 2022

Նման հոգատարությունը Հեյլիին արագ ոտքի կանգնեցրեց, իսկ այժմ արդեն նա՝ կենսուրախ ու կարմրաթուշ, համբուրվում է գեղեցիկ ու հիանալի ամուսնու հետ հարյուրավոր լուսանկարիչների առաջ։ Սերը, հիրավի, հրաշքներ է գործում։

Ջասթին-Հեյլի Բիբեր Գրեմմի -2022

Քրիսի Թեյգենը և Ջոն Լեջենդը նման էին իրական Բարբիին և Քենին. նրանք ամուսնացած են արդեն 9 տարի և ունեն երկու երեխա, բայց շարունակում են անթաքույց քնքշությամբ նայել միմյանց: Նրանց սիրո պատմության մեջ եղել են և՛ ուրախ, և՛ տխուր պահեր, և մոդելն ու երաժիշտը ձեռք-ձեռքի անցել են ամեն ինչի միջով։

«Դա սեր չէր առաջին հայացքից... Իմ մտքով չի անցել «Աստված իմ, նա այնքան սեքսուալ է» միտքը: Այդուամենայնիվ, դեռևս այդ ժամանակ նա արեց առաջին քայլը... Մենք միասին անցկացրինք ամբողջ 12 ժամ, դա նման է միանգամից 12 առաջին ժամադրության»,- պատմել է Քրիսին ապագա ամուսնու հետ հանդիպման մասին և հավելել, որ այդ օրը հանդիպել է իր երազանքների տղամարդուն։

Քրիսի Թեյգեն և Ջոն Լեջենդ

Քրիսի Թեյգեն-Ջոն Լեջենդ-Գրեմմի 2022

Իսկ Փերիս Հիլթոնի և Քարթեր Ռեյմի ընտանեկան կյանքը դեռ նոր է սկսվում. զույգն ամուսնացել է անցյալ տարվա նոյեմբերին, այնուհետև մեկնել մեղրամսի, որը ձգձգվել է գրեթե մինչև փետրվար։ Քարթերը հասարակ տղա չէ, այլ իսկապես ունիկալ. նրան հաջողվեց այն, ինչ նախկինում ոչ մի տղամարդու չէր հաջողվել՝ հայտնի շիկահերին անվանել իր կինը:

Փերիսը երեք անգամ փորձել է ամուսնանալ, բայց ամբողջ ժամանակ խզել է նշանադրությունը սիրահարների հետ։ Պատկերացնում ենք, թե ինչպես էր Ռեյմը նյարդայնանում արարողության նախօրեին, բայց նրա համար այս հեքիաթը երջանիկ ավարտ ունեցավ։ Թվում է, թե նա իսկապես յուրահատուկ տղամարդ է. կողքին Փերիս Հիլթոնը կարծես մոլորակի ամենաերջանիկ կինը լինի։ «Գրեմմիի» լուսանկարները դրա ապացույցն են։

Փերիս Հիլթոն և Քարթեր Ռեյմ

Փերիս Հիլթոն-Քարթեր Ռեյմ
Նայելով արարողության նկարներին՝ կարելի է մտածել, որ Սբ Վալենտինի տոնը մոտ է, բայց այն արդեն անցել է։ Չնայած ինչի՞ համար են այս նախապաշարմունքները. սերը գեղեցիկ է միշտ և ամենուր, և թող այս հուզիչ նկարները հիշեցնեն, որ այն դեռ կա:

Ավրիլ Լավին և Դերեկ Սմիթ 

Ավրիլ Լավին-Դերեկ Սմիթ