Logo

19 միլիոն դոլար՝ Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:12 / 20.06.2022Լրահոս
Ուորեն Բաֆեթ-2022

Ինչ-որ մեկն օգտվել է լեգենդար Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորությունից: 21-րդ և վերջին անգամ միլիարդատեր գործարարն աճուրդի է հանել մասնավոր լանչ Սան Ֆրանցիսկոյի բարեգործական հիմնադրամներից մեկի օգտին՝ ոչ պակաս, քան ահռելի 19 միլիոն դոլարով: Ըստ eBay-ի ցուցակի, անանուն գնորդը և մինչև յոթ հյուրեր ճաշել են 91-ամյա միլիարդատիրոջ և Berkshire Hathaway Inc․-ի նախագահի հետ Նյու Յորքում՝ Smith & Wollensky-ում:

Ջասթին Սանը Ուորեն Բաֆեթի հետ

Ուորեն Բաֆեթ-1

Երկու տասնամյակ առաջ Ուորեն Բաֆեթի առաջին կինը՝ Սյուզին, նախաձեռնեց իր ամուսնու հետ բարեգործական ընթրիքի գաղափարը՝ գումարով, որը կուղղվեր GLIDE-ին: Այդ ծրագիրն օգնում է աղքատներին և անօթևաններին: 2000 թվականին նման առաջին ճաշն արժեր 25 000 դոլար:

Նյու Յորքի Smith & Wollensky-ը Բաֆեթի սիրելի վայրերից է, որտեղ նա ճաշ է կազմակերպել 2000 թվականի առաջին աճուրդից հետո:

2019-ին Tron-ի հիմնադիր Ջասթին Սանը շահեց բարեգործական մրցույթը՝ 4,5 միլիոն դոլարով շվեդական սեղան:

Ֆուրշետ երկարամյա ընկերոջ՝ Բիլ Գեյթսի հետ

Ուորեն Բաֆեթ-2

«Ուորեն Բաֆեթի ընկերությունն ու առատաձեռնությունը վերջին 22 տարիների ընթացքում անգնահատելի են եղել Glide-ի ազդեցության մեծացման գործում»,- ասել է կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Կարենը: «Նրա ժառանգությունը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա Glide-ի և այն հաճախորդների վրա, որոնց մենք սպասարկում ենք»,- հավելել է նա: 

Ըստ Reuters-ի՝ 21 աճուրդից Բաֆեթը Glide-ի համար հավաքել է ավելի քան 53,2 միլիոն դոլար: