Logo

2021 նորաձև կոստյումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.05.2021Հոդվածներ
Բացառիկ
fashion suits 2021 - 2021 նորաձև կոստյումները

Կանացի կոստյումները չեն սահմանափակվում տաբատով կամ կիսաշրջազգեստով: 2021-ի նորաձև կոստյումը նախ և առաջ համընդհանուր մի բան է, որը հարմար է ինչպես գրասենյակում աշխատելու, այնպես էլ ռոմանտիկ ժամադրության համար:

Հետևաբար, 2021-ի կանացի նորաձև կոստյումների մեծ մասը պատրաստված են հարմարավետ գործվածքներից և ունեն ավելի մեղմ և կոմպակտ ուրվագիծ:

Այս տարվա ներաձևության հավաքածուներն աչքի են ընկնում իրենց ունիվերսալությամբ:

streetstyle 12 - 2021 նորաձև կոստյումները    0a9c0a481a062f51abbb30fe803245dc - 2021 նորաձև կոստյումները

Կանացի կոստյումների 2021 թվականի հիմնական միտումներն են՝

Հանգիստ ուրվագիծ

Հարմարավետությունն առաջին տեղում է. ոչ կառուցվածքային ուսեր և կոշտ գոտիներ, նորացված կոստյումներից շատերն ունեն հարթ գծեր: Նորաձևության դիզայներները հաշվի են առել հետքովիդային նոր կենսակերպը, հետևաբար 2021-ին այն արտացոլվում է փափուկ և հարմար գործվածքների հարմարավետության և հավաքածուների հարմարավետ գործվածքների և երկար ու լայն ազատ կտրվածքով:

Բայց «ուլտրահանգիստ» կտրվածքը չի նշանակում անփութություն, ուստի բարձրորակ, չճմրթված գործվածքները հատուկ կարևորություն ունեն:

bef093edeef8b99de2cc3836d572b34a - 2021 նորաձև կոստյումները     Brandon Maxwell Spring 21 - 2021 նորաձև կոստյումները

Կոստյում

Նորաձև կոստյումը նախատեսված չէ միայն բիզնեսի համար: 2021 թվականին այն բավականին ազատ է: Կարելի է համադրել շապիկով. սովորական սպիտակ շապիկի փոխարեն ավելի համարձակ գերժամանակակից գույների համադրություններ կարող եք փորձարկել՝ կարմիր և վարդագույն, սև և ֆուչիա, նարնջագույն և շագանակագույն, մոխրագույն և դեղին:

stret style - 2021 նորաձև կոստյումներըstreet style 1 - 2021 նորաձև կոստյումները

Լայն տաբատով կոստյում

Նորաձև հարմարավետության միտումը շարունակվում է նաև գոտկատեղից ներքև. լայն տաբատները 2021-ի գերակշռող սիլուետն են: Նրանք ապացում են, որ գեղեցկությունն ու հարմարավետությունը համատեղելի են:

b74572e5fd366f8f331582543a8f2003 - 2021 նորաձև կոստյումները

Գիշերազգեստ հիշեցնող կոստյում

Գիշերազգեստից ներշնչված կոստյումները 2021-ը արձագանքն է այն ամենի, ինչի միջով անցել ենք 2020-ին: Կոստյումները պատրաստվում են թեթև գործվածքներից և ունեն ազատ ձևածք, մեծամասամբ լինում են ավելի զուսպ և չեզոք երանգների:

giorgio armani 2021 - 2021 նորաձև կոստյումները

Կոստյում շորտերով

2021-ի ամռանը ամենանորաձև կոստյումները շորտերով կամ բերմուդայով տեսակներն են: Նման կոստյումը թարմ լուծում է գրասենյակի աշխատանքի և ստեղծագործական մասնագիտությունների համար: Բացի ստանդարտ վերնաշապիկներից և շապիկներից շորտով կոստյումը համադրելի է նորաձև bralette-տոպերով:

gabriele colangelo - 2021 նորաձև կոստյումներըstreet style 2 - 2021 նորաձև կոստյումներըKiton - 2021 նորաձև կոստյումները

Կարճ բաճկոնով կոստյում

Երբեմն նրանք վերադառնում են…

Եթե Chanel- ի կարճ բաճկոններով կոստյումները փայլում էին ամենուր, ապա Spencer տիպի բաճկոնները գրեթե անհետացել էին նորաձևության ռադարներից: Սակայն 2021 թվականին նրանք վերադարձել են պոդիումներ և, կարծես թե, մեծ ժողովրդականություն կվայելեն:

стрит стайл - 2021 նորաձև կոստյումները                стрит стайл 2 - 2021 նորաձև կոստյումները