Logo

2021թ-ի ամենաոճային գույներն ու հագուստները․ խորհուրդ է տալիս ոճաբանը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.02.2021Հոդվածներ
Բացառիկ
jj - 2021թ-ի ամենաոճային գույներն ու հագուստները․ խորհուրդ է տալիս ոճաբանը

Ցանկացած տարի նորաձևության մեջ  աչքի է ընկնում իրեն հատուկ  երանգներով ։ 2021թ-ի  հիմնական գույներ են համարվում Ultimate  gray-ը (մոխրագույնի երանգ) և Illuinating-ը (դեղինի երանգ)։

Որպեսզի հասկանանք թե որո՞նք են տարվա գլխավոր թրենդները VNews-ը զրուցել է ոճաբան Գայանե Գևորգյանի հետ։

Возможно, это изображение (1 человек, волосы, стоит, верхняя одежда и солнечные очки)

«2020թ-ից  մարդիկ սկսեցին կրել հարմարավետ հագուստ և հարմարավետությունը համարվեց  գլոբալիզացված թրենդ 2021թ-ի համար։  Այն հագուստը որը հարմարավետ է արդեն իսկ  համարվում է թրենդային ։ Շատ ակտուալ են նաև տարբեր բացվածքներով հագուստները, լատեքսը, վերջինս մի փոքր վուլգարություն կարող է հաղորդել կերպարին ուստի աղջիկները պետք է զգուշորեն կրեն այն։

Արդեն քանի տարի է ակտուալ են շղթաները, թե հագուստի վրա,  թե որպես աքսեսուար։ 

 

Երկար ձեռնոցներ ՝ դրանք հաղորդում են էլեգանտություն և կանացիություն․

Վիլվետը շարունակում է մնալ նորաձև․

Լեգինս՝ այն համարվում է թրենդային, սակայն ավելորդ քաշ ունեցող աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել, կամ ՝ կարող են կրել որևէ ծածկող հագուստի հետ։ 

Ծոպեր՝ այն կարելի է օգտագործել բաճկոնների կամ գոտիների հատվածում․

Ծավալային և հաստ աբադոկները այս տարի համարվում են անտիթրենդ ։ 

Возможно, это изображение (1 человек)

Իսկ թե ինչպե՞ս պահպանել կանացիությունը և ինչպե՞ս ավելի ընդգծել այն ՝ ոճաբան Գայանե Գևորգյանն ասաց․

«Ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր կնոջ իրեն կանացի զգալ առաջին հերթին ներսից, կինը պետք է հասկանա,  որ այս աշխարհում ինքը միակն է , և իր նման երկրորդը չկա։ Կինը պետք է երջանիկ և ներդաշնակ լինի որպեսզի հագուստը նույնպես կարողանա ընդգծել նրա կանացիությունը»։