Logo

Հրապարակվել է 2022 թվականի ամենասպասված սմարթֆոնների վարկանիշը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 02.02.2022Լրահոս

Iphone 14

Mozillion-ը հրապարակել է այս տարվա 20 ամենասպասված սմարթֆոնների ցանկը։ Հաղորդվում է, որ հետազոտությունը հիմնված է Google-ի որոնման հարցումների տվյալների վրա։

2022 թվականի ամենասպասված սմարթֆոնը iPhone 14-ն է՝ ավելի քան 1 միլիոն որոնումներով։ Սարքը պետք է թողարկվի 2022 թվականի սեպտեմբերին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy S22-ը, այս ֆլագմանի մասին տեղեկատվությունը որոնվել է ավելի քան 50.000 անգամ։ Այն հանրությանը կներկայացվի փետրվարի 9-ին։

Apple iPhone SE 3-ը զբաղեցրել է երրորդ տեղը՝ մոտ 285.000 որոնումով: Սարքի շնորհանդեսը նախատեսված է 2022 թվականի գարնանը։

Ցանկում ներառված են նաև Vivo V23-ը, Xiaomi 12-ը, Google Pixel Fold-ը, Oppo Find N-ը և այլն:

Smartphones 2022