Logo

47 միլիոն ռուբլի․ առաջին անգամ Aurus սեդանը հայտնվել է երկրորդական շուկայում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:10 / 20.05.2022Լրահոս
Aurus սեդան

Վաճառքի է հանվել գործածված առաջին Aurus սեդանը՝ 2000 կիլոմետր վազքով․ սեփականատերն այն գնահատել է 47 միլիոն ռուբլի։

Ռուսաստանում վաճառքի է հանվել Aurus Senat առաջին օգտագործված սեդանը։ Դատելով մեքենայի պատմության զեկույցից՝ այն ունեցել է միայն մեկ սեփականատեր, որն ընդամենը երեք ամիս է գործածել այն: Aurus ապրանքանիշի և, մասնավորապես, Senat-ի կարճ պատմության մեջ դա առաջին դեպքն է, երբ մոդելը հայտնվում է երկրորդական շուկայում։ Նախկինում հայտարարություններ էին լինում միայն նոր նմուշների վաճառքի մասին:

Հայտարարության մեջ նշված է 990 կիլոմետր վազք, սակայն, ըստ Autonews-ի, սեփականատերը պարզաբանել է, որ իրականում վազաչափը ցույց է տալիս մոտ 2000 կիլոմետր։ Բացի այդ, նա ասել է, որ մեքենան գնել է անցյալ տարի, այլ ոչ թե փետրվարի վերջին, ինչպես նշված է։

Մնացած հարցերում վաճառվող Senat-ը ոչնչով չի տարբերվում նոր մեքենաներից. շարժիչի խցիկում տեղադրված է հիբրիդային ուժային համակարգ՝ 4,4 լիտրանոց V-աձև «ութով» և էլեկտրական շարժիչ՝ 598 ձիաուժ հզորությամբ։

Մինչ դեբյուտային Aurus մոդելը դուրս է բերվել երկրորդային շուկա, Komendant ամենագնացը կրկին հապաղում է. մայիսի կեսերին ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հետաձգել է պրեմիերայի ամսաթիվը ևս երեք ամսով, առանց հստակեցնելու պատճառները. Սա առաջին անգամը չէ, որ նման բան է տեղի ունենում. ի սկզբանե խոստացել էին Aurus Komendant-ը ցուցադրել հանրությանը դեռևս 2019-ին, սակայն ստիպված եղան փոխել ժամկետը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այդ ժամանակից ի վեր շնորհանդեսի օրը հետաձգվում է, սակայն որևէ պարզաբանում չի տրվում։