Logo

6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.11.2021Լրահոս
Բացառիկ
1000 545 1581333018 8968 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Աշխարհը վերջին ամիսներին խոսում է, թե ինչպես է հարավկորեական կինոն՝ The Squid Game-ը, գերազանցել Netflix-ի դիտումների ռեկորդները։ Այս իրադարձությունների ֆոնին ասիական երկիրն անվանում են մեր ժամանակի մշակութային հսկա: Հենց Հարավային Կորեան է թելադրում, թե ինչ հագուստ, երաժշտություն և տեխնիկական նորարարություններն են առավել նորաձև:

Մի քանի առանձնահատկություն, որով Հարավային Կորեան տարբերվում է մնացած բոլոր երկրներից՝

Ռոբոտներ – շատ սովորական երևույթ

Հարավային Կորեան ռոբոտաշինության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է։ Այստեղ ռոբոտներն օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում և պատրաստվում են այլ երկրներում օգտագործման համար։ Կորեայի քաղաքների հասարակական և արդյունաբերական վայրերում կարելի է տեսնել ռոբոտ խոհարարների, վարորդների և էլեկտրական աշխատողների՝ առանց մի գրամ զարմանալու:

755210643490028 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է      art 3720 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Կորեացիները փաթեթավորման կարիք չունեն

Կորեայում ընդունված չէ ինչ-որ տեղ տեղափոխելիս սեփական իրերը փաթեթավորել։ Կան հատուկ ընկերություններ, որոնք կազմակերպում են գույքի տեղափոխումը մի վայրից մյուսը։ Նոր տուն մտնելիս վարձակալներին տրվում են հատուկ կպչուն պիտակներ, որոնցով նրանք պետք է նշեն անսարքություններն ու այլ թերություններ, որոնք գույքի սեփականատերը պետք է շտկի:

81affc54628684e778d2c418a6 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Խելացի տեխնոլոգիա

Կորեացիները պաշտում են բոլոր տեսակի նորարարությունները, մասնավորապես՝ բազմաֆունկցիոնալ կենցաղային տեխնիկան: Օրինակ՝ սառնարանի դուռը կարող է ունենալ ներկառուցված էկրան, որը գործում է որպես պլանշետ, նշումների նոթատետր, ինչպես նաև ներսում առկա ապրանքները ցուցադրում առցանց:

umnyj holodilnik  - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Կորեացիները ստուգում են օդի մաքրությունը

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Սեուլն օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքներից մեկն է աշխարհում։ Պատճառը սրընթաց աճող արդյունաբերականացումն է։ Տնից դուրս գալուց հարավկորեացիները ստուգում են եղանակը կանխատեսողների հաշվետվությունները։ Փոշու մակարդակը գերազանցելու դեպքում կորեացիները դուրս չեն գալիս տնից, այլ սպասում են բարենպաստ պայմանների։

1 a35d6d43 960x640 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Հարավային Կորեան պատրաստվում է քամելեոնի հագուստ թողարկել

Հարավային Կորեայի գիտնականները ստեղծել են արհեստական ​​կաշի, որը ֆունկցիոնալ առումով նման է քամելեոնի մաշկին: Նյութը, օգտագործելով հատուկ թանաք, փոխում է գույնը՝ կախված ջերմաստիճանից և կառավարվում է ճկուն տաքացուցիչներով: Նման տեխնոլոգիաները նախատեսվում է կիրառել հագուստի արտադրության և մեքենաների ձևավորման մեջ։

24b77e54cc9c1ae17272d42fda - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է

Կորեական կինոն արժանի մրցակից է Հոլիվուդին

«Մակաբույծներ» և «Կաղմարների խաղը» ֆիլմերի մասին չի խոսել միայն ծույլը: 2019 թվականին Օսկարի գլխավոր դափնեկիրը հարավկորեական կինոարդյունաբերության ֆիլմն էր՝ «Մակաբույծներ»-ը։ 2021 թվականին՝ «Կաղմարների խաղը»: Վերջինս դարձել է Netflix-ի պատմության մեջ ամենաշատ դիտված հեռուստասերիալը։ Կորեացիները չեն բավարարվում այս արդյունքներով. սերիալը կունենա շարունակություն:

afab6a5c57bb8fa6969091065c 1 - 6 ապացույց, որ ապագան եկել է, և այն Հարավային Կորեայում է