Logo

80 տոննա քաշ, առնվազն 20 մ երկարություն. շվեյցարական Ալպերում հայտնաբերել են հնագույն իխթիոզավրի մնացորդներ

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:38 / 02.05.2022Լրահոս
իխթիոզավրի մնացորդներ

Հնէաբանները շվեյցարական Ալպերում հայտնաբերել են հնագույն իխթիոզավրի մնացորդներ։ Այն կշռել է 80 տոննա, իսկ երկարությունը գերազանցել է երկու տասնյակ մետրը։ Այս մասին հայտնել է Բոննի համալսարանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք ենթադրում ենք, որ այս իխթիոզավրերը մասնագիտացել են մեծ խորություններում ապրող ձկների որսի գծով: Հսկայական արարածները որսը քշում էին ափամերձ ծովածոցեր, որտեղից այն այլևս չէր կարող փախչել: Մենք ենթադրում ենք, որ այս գտածոն սատկել է նման ծանծաղ ջրերում», - ասել է Ցյուրիխի (Շվեյցարիա) Հնէաբանության թանգարանի համադրող Հայնց Ֆյուրերը, ում խոսքերը մեջբերում է Բոննի համալսարանի մամուլի ծառայությունը։

Ֆյուրերը և նրա գործընկերները հայտնաբերել են ներկա դրությամբ Երկրի ամենամեծ իխթիոզավրի մնացորդները, որոնք չափերով համեմատելի են ժամանակակից ամենամեծ կետերի հետ: 

Այս ծանծաղ ջրերում, ինչպես հայտնաբերել են եվրոպացի հնէաբանները, ապրել են մոլորակի ամենամեծ իխթիոզավրերը, որոնք անհետացել են Յուրայի դարաշրջանի սկզբին։

Ինչպես ենթադրում են գիտնականները, իխթիոզավրը պատկանում է Shastasauridae դասին, ինչպես մյուս խոշոր իխթիոզավրերը, բայց մինչ այժմ նրանք չեն կարող ճշգրիտ որոշել նրա տեսակը:

Իխթիոզավրերը գոյություն են ունեցել գրեթե ամբողջ մեզոզոյան դարաշրջանի ընթացքում՝ 250-94 մլն տարի առաջ: