Logo

Ամերիկացին ձնից բնական չափերի Ford Bronco ամենագնաց է ստեղծել

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:46 / 07.02.2022Լրահոս

Посмотрите на вылепленный из снега Ford Bronco в натуральную величину

Այս տարի ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում անցկացվելիք ավտոսրահի այցելուներին որոշել են անսովոր կերպով ողջունել։ Մինչ շոուի անցկացման վայր մուտք գործելը, ավտոսրահի այցելուները, ինչպես նաև սովորական անցորդները կարող են հիանալ մուտքի մոտ տեղադրված ձնե Ford Bronco ամենագնացով՝ գրում է motor.ru-ն:

Ամերիկացի արվեստագետ Էրիկ Ջոնի խոսքով՝ սա ամենաբարդ քանդակն է, որի վրա երբևէ աշխատել է։

Ձնե Bronco-ի պատրաստումը Ջոնից պահանջել է հինգ օր: Այդ մասին նա պատմել է տեղական WKBW-ին:

 
Նշվում է, որ փետրվարի 9-ին Բուֆալոյում դրական ջերմաստիճան է սպասվում, որը կտևի մի քանի օր։ Ինչ էլ որ լինի, արվեստագետին չի վհատեցնում իր գործերի ժամանակավոր լինելը, քանի որ ժամանակավոր քանդակների մեջ առանձնահատուկ հմայք ու էներգիա է տեսնում։