Logo

Apple-ը հայտարարել է WWDC համաժողովի ամսաթիվը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:30 / 07.04.2022Լրահոս
Apple-WWDC

Apple-ը հայտարարել է իր ամենամյա Apple Worldwide Developers Conference (WWDC) համաժողովի անցկացման ամսաթիվը: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում, կրկին՝ առցանց:

WWDC-ի գլխավոր իրադարձությունն Apple սարքերի համար նոր օպերացիոն համակարգերի շնորհանդեսն է՝ iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, Watch խելացի ժամացույցներ և Mac համակարգիչներ։

iOS 16-ի, iPadOS 16-ի, watchOS 9.0-ի, tvOS 16-ի և նոր macOS 13-ի վերջնական տարբերակների թողարկումը սպասվում է 2022 թվականի աշնանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Apple-ն անցկացրել էր նոր ապրանքների՝ 2022 թվականի առաջին շնորհանդեսը։ Ընկերությունը ներկայացրել էր նոր Mac Studio համակարգիչը և նոր Mac Studio Display-ը:

Apple Worldwide Developers Conference-ն Apple-ի սարքերն օգտագործողների համար նախատեսված համաշխարհային կոնֆերանս է։ Ամեն տարի տեղի է ունենում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։