Logo

Apple-ի ականջակալները կաշխատեն առանց Bluetooth-ի

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:30 / 02.02.2022Լրահոս

Apple headphones without bluetooth

Apple-ը կարող է փոխարինել Bluetooth-ը  AirPods Pro 2 ականջակալներում սեփական անլար օպտիկական աուդիո փոխանցման տեխնոլոգիայով, հայտնում է TechRadar-ը։

Որպես ձայնի աղբյուր՝ կգործի ընդլայնված իրականության գարնիտուրա, որը Apple-ը նախատեսում է թողարկել 2022 թվականին: AR սարքը կպարունակի օպտիկական աուդիո հաղորդիչ, որը ֆայլը կուղարկի անլար ականջակալին օպտիկական ընդունիչով: Օպտիկական աուդիո փոխանցումը ապահովում է ավելի բարձր արտադրողականություն, քան Bluetooth-ը, ինչը կարող է թույլ տալ ականջակալներին բարձր որակով աուդիո ֆայլեր նվագարկել:

Տեխնոլոգիան ենթադրում է աշխատել շատ կարճ հեռավորությունների վրա, հետևաբար խափանման դեպքում համակարգում դեռ կառաջարկվի Bluetooth մոդուլ։