Logo

Apple-ն իր կայքի գլխավոր էջում տեղադրել է #StandWithUkraine կոչը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:25 / 01.04.2022Լրահոս
Apple-StandWithUkraine

Ի նշան Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության և ռուսական ռազմական ագրեսիայի դատապարտման՝ Apple ընկերությունը թարմացրել է իր հիմնական կայքը։ Այժմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրով Ռուսաստանի հետ պատերազմից տուժած ուկրաինացիներին նվիրատվություններ անելու կոչը համալրվել է #StandWithUkraine հեշթեգով:

Այս քայլն արտացոլում է Apple-ի հետևողական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ընկերությունը մեկ ամիս առաջ հայտարարել էր իր սարքավորումների՝ ագրեսոր երկիր մատակարարումները դադարեցնելու մասին։ Հետո անջատել է իր գարնանային շնորհանդեսի հեռարձակումը Ռուսաստանի ժողովրդի համար։ Վերջում անջատել է Apple Pay տեխնոլոգիայի օգտագործմամբ սմարթֆոնով անհպում վճարումների հնարավորությունը: