Logo

Ռուսաստանը կմնա առանց նոր iPhone-ի

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:58 / 18.03.2022Լրահոս
Apple-Russia

 Apple-ը Ռուսաստանում չի վաճառի նոր iPhone SE-ն, iPhone 13-ը և iPhone 13 Pro-ն, Mac Studio-ն և նորացված iPad Air-ը, որոնք ներկայացվել են ընկերության արտադրանքի վերջին շնորհանդեսին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով շուկայում առկա աղբյուրին։

Այլ երկրներում iPhone SE-ի վաճառքը սկսվել է այսօրվանից։ Բայց նրանք չեն նախատեսում նոր գաջեթներ մատակարարել Ռուսաստան, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը չի լքել ռուսական շուկան։ AppStore հավելվածների խանութը դեռ շարունակում է գործել, իսկ սարքերը շարունակում են ունենալ iOS-ի թարմացումները: Apple-ը նույնպես շարունակում է ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։

Apple products