Logo

Apple-ը ներկայացրել է MacBook-ի նոր մոդելները, որոնք աշխատում են M2 չիպով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:17 / 07.06.2022Լրահոս
Apple- MacBook Air-MacBook Pro

Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Air և MacBook Pro նոութբուքերի նոր մոդելները, որոնք ԱՄՆ-ում վաճառքի կհանվեն հուլիսին։ Սարքերի թողարկման մասին հայտարարվել է WWDC 2022 ծրագրավորողների շնորհանդեսի ժամանակ։

Երկու դյուրակիր համակարգիչներն էլ աշխատում են Apple-ի նորույթով՝ M2 չիպով: Այն ունի մինչև 24 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և ավելի արագ է աշխատում, քան M1-ը: Ըստ ստեղծողների՝ կենտրոնական պրոցեսոր M2-ը 18%-ով ավելի արագ է աշխատում։

Նոր չիպը նոր մոդելների հիմնական տարբերակիչը կլինի: Արտաքինից MacBook Pro-ն չի տարբերվի նախորդ 13 դյույմանոց մոդելներից։ Սակայն MacBook Air-ը զգալիորեն փոխվել է. այն ունի ամուր մետաղական կորպուս 4 գունային տարբերակով, 13.6 դյույմանոց էկրան՝ կլորացված անկյուններով, 500 նիտ պայծառություն,միլիարդի հասնող գույների աջակցություն, երկու USB-C պորտ և առջևի բարելավված տեսախցիկ:

MacBook Air-ը M2 չիպով կարժենա 1199 դոլարից սկսած: MacBook Pro-ն M2 չիպով կարժենա առնվազն 1299 դոլար:

Apple-MacBook Air