Logo

Հանրահայտ Baby Shark-ի մոտիվներով ֆիլմ կթողարկվի

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:55 / 18.02.2022Լրահոս
Baby Shark-Film

Paramount+ հոսքային հարթակը կթողարկի լիամետրաժ ֆիլմ՝ հիմնված Baby Shark մանկական վիրուսային երգի վրա: 

Ֆիլմի պրոդյուսերները կլինեն հոլովակի ստեղծողները՝ Nickelodeon Animation-ը և Pinkfong-ը։ Սյուժեի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Նշենք, որ Baby Shark երգի տեսահոլովակը YouTube-ում թողարկվել է 2016թ.։ Վեց տարի անց տեսահոլովակը դարձել է ամենաշատ դիտվածը ծառայությունում և հավաքել ավելի քան 10 միլիարդ դիտում:

Երաժշտական կոմպոզիցիան ունի ավելի քան 100 տարբերակ՝ 11 լեզուներով: Միևնույն ժամանակ, դրա հեղինակն անհայտ է։

Երգին ամենաշատ հայտնիությունը բերել է 10-ամյա կորեա-ամերիկյան երգչուհի Հոուպ Սեգոյնը։ Pinkfong-ը դրա համար պարային շարժումներով տեսանյութ է պատրաստել: