Logo

Balenciaga-ի նոր արշավի մոդելները վիրտուալ են

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 02.03.2022Լրահոս
Balenciaga-virtual models

Balenciaga-ն ներկայացրել է գարուն-ամառ նոր հավաքածուի գովազդային արշավը։ Հերոսները վիրտուալ մոդելներ էին, որոնք անցնում էին կարմիր գորգի վրայով մետավերսում: Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Ուշադիր նայելիս կարող եք նկատել պիքսելացված կերպարներ, որոնք կրկնօրինակում են իրական մոդելներին, ովքեր մասնակցել են անցյալ տարի Balenciaga-ի ցուցադրությանը՝  Թոմի Բլու, Եվգենի Բոնդուրան, Մարի-Ագնես Դիեն, Աբդու Դիոպ և այլ հայտնիներ:

Պատկերները ստեղծել է փարիզցի նկարչուհի Կլաուդիա Մեյթը։ Նա աշխատում է թվային մեդիայում՝ ներառյալ ծրագրավորում, 3D, վիդեո, վիդեո խաղեր, վիրտուալ իրականություն, GIF և ձայն: