Logo

Դետալներ՝ տպված 3D տեխնոլոգիայով․ Bentley-ն պատմել է՝ ինչպես է օգտագործում տպիչները

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:47 / 18.02.2022Լրահոս
Bentley

Բրիտանական Bentley ընկերությունը 3 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել 3D տպագրության տեխնոլոգիայի մեջ և միայն 2021 թվականին տպել ավելի քան 15 000 դետալ։

Ընկերությունում 3D տպագրության տեխնոլոգիաների զարգացումը համարում են Beyond100 ռազմավարության կարևոր մաս։ Փաստաթուղթը ենթադրում է ոչ միայն տրանսպորտային միջոցների դեկարբոնացում, այլև արտադրության բոլոր ասպեկտների վերաիմաստավորում։

Անգլիայի Քրյու քաղաքում գտնվող Bentley-ի գործարանում տեղադրված ժամանակակից 3D տպիչները 50 տոկոսով նվազեցնում են արտադրության արժեքը։ Սարքավորումը կարող է աշխատել շուրջօրյա՝ արտադրելով հազարավոր բաղադրիչներ 25 տարբեր նյութերից: Միայն անցյալ տարի այստեղ արտադրվել է ավելի քան 15 000 դետալ։

Bentley-3D

3D տպագրություն օգտագործում են շատ արտադրողներ, օրինակ՝ Bugatti-ն, սակայն հունական հիպերքարը՝ Spyros Chaos-ը, ցույց է տվել տեխնոլոգիայի ամենաէսքտրեմալ դրսևորումը։ Ընդհանուր առմամբ, դրա 78 տոկոսը բաղկացած է տիտանի և մագնեզիումի համաձուլվածքներից տպված մասերից։

Bentley-2022