Logo

Bershka և Oysho ապրանքանիշերի արտադրանքները հայտնվել են Wildberries-ում

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:15 / 21.06.2022Լրահոս
Wildberries-Bershka-Oysho

Առցանց մանրածախ վաճառքով զբաղվող Wildberries ընկերությունը սկսել է վաճառել Bershka և Oysho ապրանքանիշերի ապրանքներ, որոնք մտնում են Inditex ընկերությունների խմբի մեջ: 

Նշված բրենդների հագուստն արդեն հասանելի է պատվերի համար:  

«Սա բարձրորակ օրիգինալ արտադրանք է: Ապրանքները, որոնք վաճառվում են հենց Wildberries-ից, ստացվում են միայն անմիջապես արտադրողներից կամ պաշտոնական դիստրիբյուտորներից», - ասում է շուկայի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Պրոկոպևը:

Հիշեցնենք, որ Inditex-ը մարտի սկզբին հայտարարել էր Ռուսաստանում աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Ընկերությունն ուներ ավելի քան 500 խանութ երկրում, որոնցից ամենահայտնի ապրանքանիշերն են՝ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius և Oysho: